?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12787142_10206137615738753_1031841582_o.jpg

Օրերս, Երևանի «Ռոսիա Մոլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future», թարգմանաբար՝ «Լուսավոր Ապագա»/ կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-հայաստան համատեղ բարեգործական ակցիան՝ նվիրված Հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Նիդերլանդական օրագիրն արդեն անրադարձել է «Bright Future» կամավորական խմբի ծրագրերին և Նիդերլանդներում ծավալած նրանց գործունեության դրույթներին:

Խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանն անձամբ էր  իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան  բերել բարեգործական օգնությունը` հագուստ, խաղալիքներ, այլ պարագաներ ։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացը, որ մի քանի ամսվա ակտիվ աշխատանքի արգասիք է' իրենց մասնակցությունն են ունեցել Եվրոպայում բնակվող ամենատարբեր ազգությունների ու բնագավառների մարդիկ ու կազմակերպություններ:

Կարևոր է նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Bright Future»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայում և Հայաստանում իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։ Հոլանդիայից Ժամանելով Հայաստան՝ բարեգործական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը դիմել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով. «Արտերկրում բնակվելով՝ ես տեղեկացված էի, որ Պրն. Ծառուկյանը բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է իրականացնում հայ մանուկների համար։ Ունենալով անձնական համակրանք նրա կողմից իրականացվող բարեգործական գործունեությանը՝ որոշոցի մեր հայ-հոլանդական թիմի անունից դիմել հենց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությանը։ Պրն. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մենք ընդամենը 1 օր անց ստացանք  դրական պատասխան։ Նմանօրինակ օպերատիվ արձագանքն ինչ խոսք, ոգևորիչ է մեր թիմի բոլոր անդամների համար , որի համար  էլ ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել անձամբ պարոն Ծառուկյանին»։

Բարեգործական միջոցառումը կազմակերպվել է հենց մանկական սրճարանում՝ մի շարք անապահով ընտանիքների երեխաներին փոքրիկ ուրախություն և անմոռանալի ժամանց պարգևելու նպատակով։ Շոու-ծրագրի շրջանակներում, որը վարել է  Լուսինե Փիլոյանը (Բուգի-Վուգի), անապահով ընտանիքների շուրջ 50  երեխա՝ պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն է ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։  Ավարտին հայաստանաբնակ 28 ընտանիքների ավելի քան 60 երեխայի հանձնվեցին նվերներ:

- Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է «Բրայթ Ֆյուչր» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով։

Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական հատուկ ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար։ Առաջինը դիմելու ենք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, քանի որ արդեն հասցրել ենք համոզվել, որ այս հիմնադրամը խրախուսում է ցանկացած բարի և հասարակության համար պիտանի սոցիալական նախագիծ, աշխատում է շատ օպերատիվ և պրոֆեսիոնալ», - ավելացրել է Մարիամը։

Բարեգործական հայ-հոլանդական այս միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։

Միջոցառման լուսաբանմանն աջակցում են հետևյալ հոլանդական և հայկական լրատվամիջոցները՝

  • «Նիդերլանդական Օրագիր» Հոլանդիայում գործող հայկական օնլայն լրատվամիջոցը

  • «Կենտրոն» հեռուստաընկերությունը

  • «Իրվունք»  և «Զարուհի» լրատվականները

  • Yerevan News (www.yn.am), Yelaket.am, Lurer.co լրատվական կայքերը

  • Orer.am և Past.am-ը

  • Lratvakan.am-ը “Lratvakan Radio”-ն

  • Armstyle.am կայքը:

Ինչպես նաև՝ ABGU Young Professionals Amsterdam և LA EVENTS երիտասարդական բարեգործական թիմերը Հոլանդիայից։
Բարեգործական ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:

Դիանա Ավետիսյան
(մեր սեփ.թղթակից)
Երևան
..
.