?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:

Լրացուցիչ լուսանկարներ դիտելու համար այցելեք մեր Ֆեյսբուքյան էջ




ՀԱԱԳԱ, 26-ը ՓԵՏՐՎԱՐԻ

Փետրվարի 26-ի ' այս օրերի համար սովորական ամպամած եղանակը չէր խանգարել հարյուրավոր հայերի ու այլ ազգի ներկայացուցիչների հավաքվել հենց Հաագայի կենտրոնում' Plein հրապարակում, որը բառացի թարգմանությամբ հենց հրապարակ էլ նշանակում է:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը համատեղ հերթական անգամ բողոքի ցույց, այնուհետև երթ կատարեցին Հաագայի կենտրոնից մինչև Ադրբեջանի դեսպանություն:

Ձեռնարկը նվիրված էր Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ազերի վանդալների իրականացրած ջարդերի արդյունքում զոհված հայ անմեղ բնակիչների հիշատակին: 28-ամյա վաղեմություն ունեցող այս դեպքերից Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը այսօր էլ անհրաժեշտ հետևությունների չի հանգել: Հենց այդ մասին էլ իր բացման ելույթում հիշեցրեց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանը, բացատրելով հավաքի բուն նպատակը: Իրավաբան, Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը ներկաներին տեղեկացրեց, որ Ադրբեջանի ներկայիս վարած վտանգավոր քաղաքականության մասին կառավարության շենքում րոպեներ առաջ է հուշագիր հանձնվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսին:

Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները Ադրբեջանի վայրագությունները հաստատագրող ցուցապաստառներով, Արցախի ու Հայաստանի դրոշներով , նաև Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող կոչերով երթ են կատարում դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Ավելի քան 3 կիլոմետր երկարություն ունեցող այս քայլարշավին հետևում, հաճախ էլ իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտում բազմաթիվ տեղացիներ ու քաղաքի հյուրեր, որոշներն էլ հարցուփորձով իրենց համար պարզում էին եղելությունը:

Խորհրդանշական է, որ երթի մասնակիցները մի պահ կանգ առան և լուսանկարվեցին Խաղաղության պալատի շենքի մոտ, որ հիմա արդարադատության միջազգային դատարանի նստավայրն է Հաագայում:
Ոստիկանների անվտանգություն ապահովող խմբի առաջնորդությամբ Երթի մասնակիցները կայանում են հենց Ադրբեջանի դեսպանության դեմ դիմաց: Այստեղ ներկաներն ականատես են լինում իսկական ադրբեջանական զավեշտի: Ըստ երևույթին ադրբեջանական դեսպանության աշխատողները նախօրոք տեղյակ լինելով երթի մասին հասցրել են բառացիորեն "զարդարել" դեսպանության շենքը' հայկական ագրեսիայի ու Խոջալուի մասին համապատասխան գրություններով:

Անշուշտ դեսպանատան աշխատողներին հայտնի է եղել հայկական կողմի այս ձեռնարկը: Դիվանագիտական կառույցը վերածելով քաղաքական պաստառի, նրանք ցուցաբերել են իրենց ճաշակը' նաև հուսահատությունն ու անճարակությունը: Ի լրացումը սրա, հավանաբար դեսպանության հրահանգով հազիվ երկու ադրբեջանցի երիտասարդներ էին եկել հարազատ դեսպանատան շենքի պաշտպանությանը' ամոթի խարազանից: : Երբ այս խեղճուկրակները վախվորած փորձեցին պարզել իրենց դրոշները, նրանց մոտեցած ոստիկանը, խուզարկեց, ապա ստիպեց ադրբեջանի այդ դրոշները պահ տալ գրպաններում:

Մինչ մեր տեսախցիկը աննկատ շատերի համար որսաց այս միջադեպը
ելույթներ ունեցան Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը, ՀՅԴ Երիտասարդական Միության անդամ Սեպուհ Աբրահամյանը:
Հնչեցին հայկական հայրենասիրական ազգային երաժշտություն: Մասնակիցները լուսանկարվեցին Արցախի ու Հայաստանի մեծամասշտաբ պետական դրոշների ներքո:


(մեր թղթ.)
«Նիդերլանդական Օրագիր»

ԱԳՆ ինֆորմացիան
Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հաագայում
[Կարդալ այստեղ]
Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկեցին սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները, որոնց թվում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր ներկայացրեցին, որում հորդորեցին դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաև զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:
Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվեցին դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց կայացած ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող հակահայկական քաղաքականությունը, կոչ արեցին ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջեցին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան: