?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

IMG_5817.jpg.                       


Նիդերլանդական Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի անդամները' թեև հեռու հայրենիքից, բայց ապրում են բուռն հայկականությամբ շնչող կյանքով: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդն արել է անհրաժեշտը, որպեսզի այստեղ այցելող յուրաքանչյուր հայ իրեն զգա որպես համայնքի լիարժեք անդամ:
Հերթական անգամ կիրակնօրյա Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, հաճելի անակնկալ մատուցեցին Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցի աշակերտները: Նրանք մեսրոպյան մայրենիով ելույթներ էին  պատրաստել նվիրված կանանց տոնի'  մարտի 8-ի կապակցությամբ: Մանկան պարզությամբ , անկաշկանդ մատուցած  երգն ու պարը, արտասանությունները լավագույն նվերն էին հատկապես նրանց մայրերին ու քույրերին, տատիկներին' գարնան զարթոնքի տոնի, մարտի 8-ի առիթով:
Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի ու «Անի» հայ համայնքի ջանքերով մինչև ապրիլի 7-ը ' մայրության ու գեղեցկության տոնին ընդառաջ կկազմակերպվեն մի շարք այլ միջոցառումներ:


12788221_10205558289944598_594502388_n.jpg