?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

07 մարտի, 2016 | 07:24

20160304_170227
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում 2016 թ-ի  փետրվարի 4-ին կայացավ Եվրոպայի Հայերի Համագումարի գիտահետազոտական խորհրդաժողովը, նվիրված հայության հիմանահարցերին: Քննարկվող հարցերն էին.

– Ցեղասպանությունը և պահանջատիրությունը,

-Հայաստան – Սփուռք հարաբերութունը

– Տարածաշրջանային զարգացումները և մեր անելիքները

։  Խորհրդաժողովին մասնակցելու համար պատվիրակներ էին  ժամանել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Չեխիայից, Ավստրիայից,Շվեդիայից, Հունաստանից, Հայաստանից, Ջավախքից, Լատվիայից, Լիբանանից, Սիրիայից, Դուբայից, Իսրայելից, Պարսկաստանից, Թուրքիայից և որպես  ընդունող երկիր՝ Գերմանիայի տարբեր մարզերից ու քաղաքներից:

20160304_173028
Խորհրդաժողովին բացման խոսքով  հանդես եկավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը

Առաջին նիստին Ոուսաստանը ներկայացնող Աննա Գիվարգիզյանը Մոսկվայի ,,Ժամ,, հանդեսի գլխավոր խմբագիրը, մանրամասն  ներկայացրեց Ռուսաստանում հայկական համայնքների ներկա վիճակն ու  գործունեությունը:

Միջին Արևելքի գաղութների  գործունեության և ցեղասպանության հարցի  մասին խոսեց  փորձառու հասարակական գործիչ, Գեղարդ էլեկտրոնային թերթի խմբագիր Դր. Մինաս Գոճայանը – Իսրայել:

Ջավախքահայության խնդիրների և Լատվիայի հայ համայնքի մասին ներկաներին ծանոթացրեց Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանի կողմից վստահված անձ, Լատվիայի ,, Հավատք,, հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը:

Ելույթներով հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը – Փարիզ,  Զավեն Խաջաբյանը – Շվեդիա, Երվանդ Խոսրովյանը – Գերմանիա:

Ելույթների քննարկումներից  և ամփոփումից հետո, Սփյուռքի վերաբերյալ սահմանումների, խնդիրների ու հեռանկարների մասին խոսեց  ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը:

20160304_192327
Երկրորդ նիստն ամբողջովին նվիրված էր Սփուռք – Հայաստան համագործակցությանը.

-Հայաստանի Հանրապետության  քաղաքական, տնտեսական, հասարակական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում և զարգացման հեռանկարները:

Արբանյակային կապի միջոցով հայաստանյան ներկա վիճակը ներկայացրեց Հարություն Մեսրոպյանը – Երևան:

Արցախի ներկա վիճակի և ապագայի հեռանկարների մասին խոսեց Մանվել Սարգսյանը Հայաստան, որից հետո տեղի ունեցավ բուռն քննարկումներ, որտեղ մեջբերումներով հանդես եկավ Հայկական բանակի հիմնադիրներից, պահեստային Գեներալ-լեյտենանտ , Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Նորատ Տեր- Գրիգորյանը,և ՄԱԿ ի գրասենյակի նախկին աշխատակից, Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Կարեն Միքայելյանը:

Քննարկումներց հետո Չեխիան ներկայացնող, ,, ՈՒՐԱՐՏՈՒ,,  Հայ – Չեխական միության նախագահ Ալեքսանդր  Սարգսյանի կողմից եղան կոնկրետ առաջարկներ:

20160304_203106
Երրորդ նիստի թեման էր –Թուրքիա և տարածաշրջանային զարգացումներ։

Այս թեմայով հանգամանալից ելույթ ունեցավ Էդուարդ Փիջիջյանը Բեռլինից: Պարոն Փեջիջյանը մեկնաբանեց  նաև Անգելա Մերկելի վերաբերմունքը Գերմանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Չորորդ նիստը վերաբերում էր ցեղասպանության և պահանջատիրության, քաղաքաիրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանումներին, որի վերլուծության համար հրավիրվել էին մարդու իրավունքների միջազգային  F.I.D.H. ֆեդերացիայի նախկին նախագահ Րաֆֆի Գալֆայանը և փաստաբանների և իրավաբանների AFAJA միության

համանախագահուհի Վերժինե Դյուսեն: Մասնագետների 20160305_141525
բացատրությունները անչափ հետաքրքիր էին և ուսուցողական, իսկ քննարկումներն անցան բուռն ու հարցաշատ:

Հինգերորդ նիստը նվիրված էր Սփուռք-Հայաստան փոխհարաբերություններին, համատեղ լրատվական ցանցերի ստեղծման մեխանիզմներին և նիստերի ընթացքում բարձրացված  հացերի քննարկմանը, որում հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը ,,Նոր Յառաջ,, թերթի խմբագիր- Փարիզ, իսկ համաժողովը եզրափակեց ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Այնուհետև ընդունվեցին մի շարք որոշումներ և բանաձևեր։

Ուրարտու Չեխ-հայկական ընկերություն

orer.eu



Հ.Գ-(ծանոթ.ՆԻԴ.Օրագրի) Համագումարին մասնակցում էր և ելույթ ունեցավ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը: