?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան
կառավարությունից հստակ դիրքորոշում է ակնկալում
Հայոց ցեղասպանության հարցում


Նիդերլանդների Հայ դատը կառավարությունից հստակ դիրքորոշում է ակնկալում Հայոց ցեղասպանության հարցում

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Նիդեռլանդների Հաագա քաղաքում ապրիլի 23-ին կանցկացվի բողոքի ցույց և ոգեկոչման արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նիդերլանդների «Հայկական կազմակերպությունների դաշնության» նախագահ, «Աբովյան մշակութային միության» նախագահ Մաթո Հախվերդյանը: Նրա խոսքով, ոգեկոչման արարողություններ և համերգ է անցկացվելու նաև Նիդերլանդների այլ քաղաքներում:

«Նիդերլանդների խորհրդարանն իր դիրքորոշումը հայտնել է Հայոց ցեղասպանության հետ կապված, ինչը չենք տեսնում Կառավարության հայտարարություններում: Մեզ համար կարևոր է, որ կառավարությունը նույնպես հայտնի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Ամեն անգամ բառախաղերի օգնությանն են դիմում, չեն ցանկանում կոնկրետ խոսել: Մեր ցանկությունն է, որ խորհրդարանի որդեգրած քաղաքականությունը գործադիր մարմինն էլ շարունակի: Իշխանությունները միշտ էլ փորձում են դիվանագիտական տարբեր հնարքներ կիրառել` ասելով հայկական ողբերգություն, որը չի համապատասխանում խորհրդարանի ընդունած բանաձևի բովանդակությանը»,- ասաց Մաթո Հախվերդյանը: