?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ամստերդամում մեկնարկեց ցուցահանդես
«Հայ գրքի սփյուռքը 1512-2012թթ.» վերնագրով



Ամստերդամում մեկնարկեց ցուցահանդես «Հայ գրքի սփյուռքը 1512-2012» վերնագրով' Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում:
Ամստերդամի համալսարանի «հատուկ հավաքածուների» տնօրինությունը ' Նիդերլանդների թագավորությունում հայաստանի դեսպանության հետ համատեղ նախաձեռնել էր այս թեմայով ցուցահանդեսի կազմակերպում: Մինչ հայ տպագիր գրքի շքահանդեսի հոյակերտ ցուցադրությունը, համալսարանի դահլիճում ելույթներ հնչեցին հայ տպագրության հարուստ ժառանգության պատմության մասին:Բազմաթիվ ներկաներին, այդ թվում միջոցառմանը հրավիրված հայ համայնքի անդամներին ու այլ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ողջունեց Ամստերդամի հավաքածոների ժառանգության տնօրեն Ստեֆ Սխոլտեն:Այնուհետև Օքսվորդի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտություների դոկտոր պրոֆեսոր Թեո Վան Լինթը ելույթ ունեցավ «լեզվի կարևորությունը հայկական մշակույթի համար» թեմայով:Նպատակային էր նաև երաժշտական ընդմիջումը:Նիկոլայ Ռոմանչուկի, Լիլիթ Սաթիի և Սվետլանա Աղաջանյանի կատարումներով, հնչեցին հայ միջնադարյան երաժշտական նմուշներ' ըստ Նարեկացու և Շնորհալու տաղերի, կատարվեցին Կոմիտասի և Վանանդեցու ստեղծագործություններից:Հնադարյան հայ մշակույթի գրերի արվեստի մասին իր հիացական խոսքը ներկաներին ուղղեց Ամստերդամի համալսարանի և բարձրագույն դպրոցների ղեկավարների խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խենինգ Սխեպերսը, ով «հայ գրատպության սփյուռքը 1512-2012թթ.» հոլանդիայում նոր տպագրված գրքի առաջին օրինակները հանձնեց Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների մշակույթի և այլ նախարարությունների ներկայացուցիչներին:Պատասխան ողջյունի խոսք ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով պատմեց հայերեն հրատարակված առաջին գրքերի մասին: 1660 թվականին Էջմիածնից ժամանած Մաթևոս Սարեցին Ամստերդամում բացել է մի տպարան, որտեղ 1666-ին տպագրվել է առաջին հայերեն Աստվածաշունչը, ինչպես նաև 1695-ին տպագրված հայկական առաջին քարտեզը` «Համատարած աշխարհացույցը»:Բանախոսը սակայն դատարկ չէր եկել Երևանից, նա Ամստերդամի համալսարանին նվիրեց Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից առաջին անգամ հրատարակված հայ տպագիր գրքի («ՈՒրբաթագիրք»)մի կրկնօրինակ ,Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի առթիթով լույս է տեսած «Անի» և «Սև գիրք»-նշանաւոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց Ցեղասպանութեան մասին 1894-1923» գրքերը:
Ելույթներին հաջորդեց ուղեկցությունը «Հատուկ հավաքածուներ» թանգարան: Վերջերս Հայաստանից բերված ցուցանմուշները համալրել են թանգարանում խնամքով պահվող Ամստերդամում տպագրված հայատառ գրքերին:Ավելացվել են նաև նմուշներ այլ երկրներում լույս ընծայված հրաշալի մանրանկարներով զարդարված ձեռագրեր, որոնք լրացնում են Ամստերդամի հայ համայնքի պատմությունը:Հատկապես 17-րդ դարում է ծաղկում ապրել հայ տպագրությունը Նիդերլանդներում:Հոլանդացի վարպետ տառափորագրիչները ստեղծում էին գեղեցիկ տառաձուլվացքներ ու տպագրում հայերեն գրքեր Եվրոպայում և այլուր բնակվող հայերի համար:«Հայ գրքի սփյուռքը.1512-2012թթ.» անունը կրող ցուցահանդեսը այցելուների համար բաց է մինչև այս տարվա սեպտեմբերի 9-ը, , բացի երկուշաբթի օրերից:


Dear Angel նիդերլանդական կազմակերպության մամուլի բաժին

Լուսանկարներում:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հայերեն գրքեր է հանձնում

Ամստերդամի համալսարանի և բարձրագույն դպրոցների ղեկավարների խորհրդի նախագահ,

դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խենինգ Սխեպերսին:

Ամստերդամի հավաքածոների ժառանգության տնօրեն Ստեֆ Սխոլտեն:

Լուսանկարներում:Օքսվորդի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտություների

դոկտոր պրոֆեսոր Թեո Վան Լինթը ելույթ ունեցավ «լեզվի կարևորությունը հայկական մշակույթի համար»թեմայով:

Պահեր միջոցառումից:

ԿՈՄԻՏԱՍ հայ համայնքի անդամները' միջոցառման ժամանակ:

Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը (Ձախից երկրորդը):

Նիկոլայ Ռոմանչուկի, Լիլիթ Սաթիի և Սվետլանա Աղաջանյանի կատարումներով, հնչեցին հայ միջնադարյան երաժշտական նմուշներ

ըստ Նարեկացու և Շնորհալու տաղերի, կատարվեցին Կոմիտասի և Վանանդեցու ստեղծագործություններից:

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը այլ երկրների

դիվանագետներին է ներկայացնում հայ գրերի մշակույթը:

Այցելուները ծանոթանում են Ամստերդամի «հատուկ հավաքածուներ» թանգարանի հայկական ցուցանմուշներին:

Լուսանկարները' Dear Angeli-ի


------------------------------------------------------------------------------------------------------------------

Մեր նիդերլանդացի կոլեգայի լուսանկարները այս թեմայով' այստեղ.

Opening expositie diaspora Armeense

Opening expositie diaspora Armeense boek UvA

foto Monique Kooijmans