?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է
Նիդերլանդական օրագրի չորս տարվա վաղեմություն ունեցող
առաջարկին:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջով այս հանգստյան օրերին որոշել էր պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց կողմից արվող առաջարկությունները:
Տարիներ առաջ էր  «Նիդերլանդական Օրագիր»-ը լինելով Հայաստանում հանդես եկավ հոդվածաշարով նաև անրադարձավ Երևանի խնդիրներին: Այն ժամանակ հանդես եկանք մի առաջարկությունով, որն ուղարկեցինք նաև քաղաքապետարանի  հասցեով, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:
Հավատարիմ  լինելով մեր սկզբունքներին, այս անգամ անսալով քաղաքապետի լսելու և պատասխանելու տված խոստումը, կրկին վեր բարձրացրեցինք  2012 թվականին հրապարակված հոդվածում հնչած  առաջարկությունը, որը չի կորցրել արդիականությունը նաև այսօր ' այս անգամ  ակնկալելով նրա պատասխանը:
Չսխալվեցինք, ստացվեց պատասխան.

«{C}Տարոն Մարգարյան{C}{C}{C} Հարգելի Hay Azian, , շնորհակալություն առաջարկի համար։ Այն բավականին հետաքրքիր է, սակայն ներկայումս նման ծրագրի իրականացում չի դիտարկվում: Ավելին, նախորդ ծրագիր-ակցիան, որին հղում եք կատարում, ժամանակավոր բնույթ է կրել: Այդուհանդերձ, բնակիչների համար կանաչ գոտիների ապահովումը կարևոր է մեզ համար և այդ մասով տեղեկացնեմ, որ 2012-2015 թթ. ընթացքում մեր կողմից կառուցվել ու բարեկարգվել է թվով 17 այգի, իսկ 2016թ. ծրագրերն այս ուղղությամբ շարունակվելու են»:

Հետգրություն' 2016թ

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ դիտարկումը
Իհարկե լավ է, որ հմա էլ ավելանում են մայրաքաղաքի կանաչ տարածքները, սակայն մեր առաջարկությունը այլ եզր ուներ' զարգացնել նորմուծությունը և քաղաքապետարանի կողմից տեղադրված «Երևան» մակագրությամբ, մայրաքաղաքի զինանշանով և քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեով ատրիբուտները հայ մեծերի արձանների հետ միասին դառնային Երևանի այցեքարտերից մեկը : Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշների կողքին մարդիկ ազատ կարող էին լուսանկարվել, հանգստանալ, զբոսնել...Սա կլիներ երևանյան  բացօդյա և յուրահատուկ իր նմանը չունեցող թանգարան, որ իրեն կձգեր շատ զբոսաշրջիկների:
Ափսոս, որ այս ծրագիրը  միայն ժամանակավոր բնույթ է կրել և չի զարգացրել այդքան լավ հեռանակար ունեցող հաջողությունը:


Իսկ այժմ, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի Պարոն Տարոն  Մարգարյանի պատասխանի համաչափությունը մեր հոդվածում առաջ քաշված հարցի հետ, ստորև ներկայացնում ենք 2012թ հոդվածն ամբողջությամբ.
_____________________


Մեր մադամ Տյուսոն

Երևանի պուրակներում , այգիներում և հրապարակներում հաճելի նորամուծություն է արվել: Քաղաքապետարանի կողմից տեղադրվել են նոր նստարաններ «Երևան» մակագրությամբ, մայրաքաղաքի զինանշանով և քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեով` www.yerevan.am մակագրությամբ:Երևանցիները հնարավորություն ունեն «նստելու» հայ մեծերի կողքին։ ։

Նոր պատրաստված հաճարե նստարաններին տեղադրվեցին հայոց մեծերի, ինչպիսիք են Ֆրունզե Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց արձանները: Սակայն արդեն իսկ տեղադրված հուշարձանների շուրջ խոսակցությունները չեն դադարում, այն պատճառով, որ իբր դրանք  դառնում են քաղաքացիների վանդալիզմի զոհը:Մեզ սակայն չի թվում, որ սրանք դիտավորյալ են վնասում: Քաղաքացիները փաթաթվում, կամ այլ դիրքերով արձանների հետ նկարվում են:Փոքրիկ անզգուշություն կամ վրիպում խեղվում է արձանների տեսքը: Վերջիններս էլ  պատրաստված են ոչ ամուր այնպիսի նյութերից, որոնք չեն դիմանում և ջարդվում են:Դուրս է գալիս, որ մարդիկ «սիստեմատիկաբար» բանուգործները թողած վանդալով են զբաղվում:

Մի առաջարկություն մեր կողմից.

Ստեղծել գեղեցիկ փակ կանաչ գոտի, որի մուտքը թեկուզև ցածր գներով մատչելի լինի բոլորին:Մեր  մեծերի արձանները պատրաստվեն ամուր նյութերից և տեսախցիկների առկայությամբ տեղադրվեն այդ պուրակում:Մարդիկ թող հանգստանան այդ պուրակում, սրտների ուզածի չափ էլ լուսանկարվեն, պաղպաղակ ճաշակեն, ֆիլմեր դիտեն և երաժշտություն լսեն:

Աշխարհի 10 քաղաքներում (Ամստերդամ,Լաս-Վեգաս, Կոպենհագեն,Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա, Բեռլին) կա մադամ Տյուսոյի թանգարան: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշների կողքին մարդիկ ազատ լուսանկարվում են, առանց վնաս հասցնելու մոմե ցուցանմուշներին, որոնք ի դեպ շատ դիմացկուն են:Թող մեր երևանյան թանգարանն էլ բացօդյա և յուրահատուկ լինի, չնմանվող մյուս թանգարաններին:

«Նիդերլանդական Օրագիր»  2012 թվական