?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

10636606_10205937562463671_6766326342277184059_o.jpg

Սերոբ Դարբինյանը ծնվել , մեծացել է Երևանում:  Սովորել և  ավարտել է  Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը (ներկայումս' Երևանի գեղարվեստի ակադեմիա) 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ:

Նրա ստեղծած նկարչական աշխատանքները, որ հաճախ նորմուծությունների արդյունք են, շատ արագ ճանաչում ստացան արվեստների երկիր Նիդերլանդներում: Մասնագետները բարձր են գնահատում նկարչության տարբեր ճյուղերում նրա ձեռք բերած արդյունքները: Սերոբի նկարչական աշխատանքների արտացոլումը տեղ է գտել նիդերլանդական մամուլում: Նկարիչը միշտ պատեհ առիթներով շեշտադրում է իր ազգային պատկանելիությունը' լայն տեղ տալով հայ ազգային նկարագրին ու կերտվածքին: Նա այժմ ստեղծագործելու հետ մեկտեղ դասավանդում է  Nunspeet-ի արվեստի ազատ ակադեմիայում

Եվ ահա ուրախալի լուր: Սերոբ Դարբինյանը կիսվելով իր ֆեյսբուքյան ընկերների հետ, հետևյալն է հաղորդել. «Հոլանդիայում 17-տարի առաջ ստացա դոցենտի կոչում, իսկ հիմա շնորհվեց պրոֆեսորի կոչում»:

Այս կապակցությամբ մեր և մեր ընթերցողների անունից շնորհավորում ենք մեր բազմաշնորհ, տաղանդավոր հայրենակցին  պատվավոր գնահատանքի արժանանալու համար ' ցանկանալով նրան նորանոր ստեղծագործական
հետագա հաջողություններ:


«Նիդերլանդական Օրագիր»