?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



12909565_1687261824895389_5767630506415004347_o.jpg
Ալմելօյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկիղեցիի սրահին մէջ Հայկական դպրոցի նախաձեռնող հանձախումբը հանդիպում ունեցաւ Ալմելօյի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքին հանձնախումբը տեղեկութիւներ ներկայացրեց Ալմէլօյի մէջ ապագային հայկական դպրոց հիմնելու համար : Դպրոց ուր մեր զաւակները հնարաւորութիւն կունենան մայրենի լեզուն սովորեն :
Հանձնախումբը ներկայացրեց թէ ինչ են պաշտոնական պայմանները եւ պահանջները այս ծրագիրը իրականացնելու համար, ինչ աշխատանք է տարուած եւ ինչ պէտք է դեռ կատարուի, ինչ սպասելիքներ ունի հանձնախումբը հայ ծնողներից եւ ինչպէս կարող է ամէն մի հայ իր ներդրումը բերել այս սուրբ ծրագրին:
Ծրագիրը շարունակելու համար մօտ ժամկետին անհրաժեշտ է ուսումնասիրութիւն մը կատարել ճշդելու հայ ընտանիքի ցանկութիւնը նման դպրոց ունենալու համար, ընտանիքներու եւ զաւակներու թիվը, ապա կանխատեսել ապագային հայ աշակերտներու թիվը :
Ուսումնասիրութեան համար անհրաժեշտ է:
- Ալմելօյի եւ նրա շրջակայք գիւղերի ( մինչէւ 1Օ քմ) Հայ ընտանիքներու եւ բնակիչներու փոստի հասցեն , հարցաթխթիկը ստանալու համար:
Կը խնդրընք մեր հայրենակիցներից ( զաւակի տեր ըլլան կամ ոչ) նրանց փոստի հասցեն ուղարկել հետեւեալ հասցեին armeensebasischool@facebook.com
Մասնակիցներու թիվը կարեւոր չափանիշ է ծրագրի հաջողութեան համար եւ ձեռք բերել պաշտօնական արտօնութիւները :
Նշենք որ այսպիսի ծրագիրներ իրականացնելու համար միշտ կարիքը կա նիւթական միջոցներու : Ցանկացող հայ ( անկախ բնակավայրի հասցեին ) կարող է իր նիւթական ներդրումը բերել եւ գումարը փոխանցել հատուկ աս ծրագրի համար հատկացուած բանկային հաշուի համարին
NL 75 RABO 0304 4068 21 t.n.v. Stichting Armeens Apostolisch basis onderwijs
Եկեք չխնայենք ոչ մի ջանք
 Մեր զաւակները հայ են, պիտի մնան հայ եւ պիտի խօսին հայերէն:

Նախաձեռնող հանձնախումբ
...