?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Կոլաժը' dear.press-ի

Հոլանդահայ համայնքն աշխուժանում է ոչ միայն քաղաքական ու մշակութային առումով, այլ նաև ուրախ միջոցառումների քանակով' շնորհիվ նոր զույգերի պսակադրության արարողությունների:

Օրերս, ստույգ' հունիսի 16-ին , հարսանյաց հանդես էր Հովաննիսյանների և Բաղյանների օջախներում,Նրանց զավակներ Վրեժի և Լուսինեի հավերժական միության հաստատման փաստացի ապացույցը եղավ նրանց պսակադրության գեղեցիկ արարողությունը' երկրի Զելանդ մարզի Սլուիս(Sluis) քաղաքում:Երևույթն ինքնին ուրախացնող է սփյուռքի իրականության մեջ,քանզի ևս մեկ հայ ընտանիքի հիմնաքար դրվեց: Սա կյանքի կարեւոր իրադարձություներից մեկն է, որ հիշվելու է զույգերի և այդ ուրախությունը կիսած մարդկանց կյանքում:
Պսակի ծիսակարգը հայ քահանաների ձեռնադրմամբ կայացավ Էկլոյի (Eekllo,Belgie)եկեղեցում, խաչեղբայրությամբ տեր և տիկին Կարապետյանների:
Հանդեսի արարողակարգը շարունակվեց նույն քաղաքի գեղեցիկ ձևավորված սրահներից մեկում:Նորապսակներին հայկական ժողովրդական պարով մուտքի հրավերք արեց համայնքի «կարոտ» պարային համույթը(գեղ.ղեկավար Լուսինե Բունիաթովա):Գեղեցիկ, հայրենասիրական երգերի կատարումներով մասնակիցներին ուրախություն պարգևեց ճանաչված երգիչ Ներսիկ Իսպիրյանը'ով ներկա էր իր որդու հետ:
Սիրված Dj Արման Աբրահամյանի (Armani)ընտրած երգն ու երաժշտությունը հաճելի բազում պահեր պարգևեց հարսանյաց հանդեսի մասնակիցներին,իսկ հանդիսության թամադա , շնորհալի երիտասարդ հանդիսավար   Լևոն Հովհաննիսյանը (Լյովա Զնաբերդցի) աշխույժ խաղերով ու էքսպրոմտ արտասանություններով թարմ լիցք հաղորդեց հանդիսության ջերմ տրամադրությանը:Նրա և մեր թղթակցի առաջարկությամբ , ներկա 400-ից ավելի մասնակիցները ծափողջուններով միահամուռ հավանության արժանացրին մեր էջի միջոցով նորապսակներին ևս մեկ անգամ շնորհավորելու գաղափարը: «Նիդերլանդական օրագիր»-ը սիրով ստանձնում և խրախուսում է այս մտահաղացումը'  միանալով բոլորի շնորհավորանքներին և բարեմաղթանքներին:
Վրեժին և Լուսինեին շնորհավորելով հրաշալի օրվա' պսակադրության հիասքանչ տոնի կապակցությամբ,ցանկանում ենք բազում հաջողություներ և անսահման սեր, թող այս հարսանիքին պարած բոլոր պարերը նույն թեթևությամբ նրանք կրկնեն իրենց ոսկե հարսանիքին:Թող, որ շատ հայ երիտասարդներ հասնեն իրենց բաղձալի նպատակների անթերի կատարմանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎՐԵԺ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ...
«Նիդերլանդական օրագիր»
«Նիդերլանդական օրագիր»-ը անշահախնդրորեն պատրաստ է իր էջերը տրամադրել նման գեղեցիկ առիթների լուսաբանմանը:Կարող եք կապ հաստատել մեզ հետ, գրելով dear.press@yandex.ru Էլեկտրոնային հասցեին: