?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական
Միությունը խստորեն դատապարտում է
Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը
g_nzhdeh.JPG


04 Ապրիլ, 2016 թ.
Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Անցած օրերին Ալիևի վարչակազմը դավադրորեն, արդեն ո՞րերորդ անգամ խախտելով կնքած հրադարարի պայմանագիրը՝ զենքի բոլոր տեսակներով իրականում վերսկսել է պատերազմը: Մեծ թվով մարդկային զոհեր, հսկայական ավերածություններ, ահ և սարսափի տարածման փորձեր… Ալիևի այս արկածախնդրության հիմնական պատճառներից է նաև միջազգային հանրության սխալ քաղաքականությունը՝ շարունակաբար ո՛չ առարկայաբար վերաբերվելով հակամարտող կողմերի գործողություններին. այսպես ամեն անգամ խուսափում են անվանել իրական պատերազմ հրահրողին և երկու կողմերին զսպվածություն դրսևորելու կոչեր են ուղղում:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սահմանադրորեն նվաճել է իր ազատությունը և երբեք այն այլևս չի զիջի: Ադրբեջանի ժողովուրդը պետք է վերջապես գիտակցի, որ ո՛չ բռնությամբ և ո՛չ էլ պատմության կեղծումով չի կարող Ղարաբաղի ժողովրդի կամքը կոտրել: Հարատև խաղաղության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է: Այլ ճանապարհ այս հակամարտության լուծման համար գոյություն չունի:
Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը զորավիգ է իր հայրենակիցների պայքարին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատմական Հայաստանի անքակտելի մասն է և ուրեմն ողջ աշխարհասփյուռ հայության հայրենիքն է: Մենք սատարելու ենք մեր հայրենակիցներին բոլոր միջոցներով:
Նիդերլանդների կառավարությունից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քաղաքականությունը՝ իրերն իրենց անուններով անվանելով: Խորագույն թյուրիմացության մեջ է Նիդերլանդների կառավարությունը, եթե մտածում է, որ իրականությունը չասելով և Ադրբեջանին սիրաշահելով՝ կարող է դրական ներդրում ապահովել այս հարցում: Միայն հստակորեն դատապարտելով և խստագույնս հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, Նիդերլանդների կառավարությունը կարող է իրական նպաստ ունենալ այս խնդրի լուծման մեջ:

Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ»
Երիտասարդական Միություն 

AJF Nederland veroordeelt de terreurpolitiek van Azerbeidzjan ten strengste
04 april, 2016

[Spoiler (click to open)]

AJF Nederland veroordeelt de terreurpolitiek van Azerbeidzjan ten strengste. Het regime van Aliyev heeft in de afgelopen dagen al voor de zoveelste keer verraderlijk het ondertekende verdrag van het staakt-het-vuren geschonden. Daarnaast heeft het in feite de oorlog hervat door allerlei soorten wapens in gebruik te nemen. Er zijn een groot aantal slachtoffers, er is kolossale materiële schade en er wordt een poging gedaan om angst en vrees te zaaien. Eén van de fundamentele redenen voor Aliyev om dit avontuur te beginnen, is de verkeerde politieke reactie van de internationale gemeenschap, die steeds geen objectieve waardering wil geven aan de strijdende partijen. De politieke grootmachten roepen beide partijen slechts op tot kalmte en vermijden hiermee de agressor bij zijn naam te noemen.
Het volk van de Nagorno-Karabakh Republiek heeft zijn vrijheid op een constitutionele manier verkregen en zal deze nooit opgeven. Het Azerbeidjaanse volk zal uiteindelijk moeten beseffen dat zij de wil van de lokale bevolking noch met geweld en noch met het vervalsen van de geschiedenis kan breken. Duurzame vrede is alleen te bereiken, als Azerbeidzjaan erkent dat het volk van Nagorno-Karabakh het recht heeft om vrij te leven. Een andere manier om dit probleem op te lossen bestaat gewoonweg niet.
AJF Nederland steunt de strijd van haar landgenoten onvoorwaardelijk. Nagorno-Karabakh is een onlosmakelijk deel van historisch Armenië en is hiermee dus ook het vaderland van de Armeense diaspora. Wij zullen op alle mogelijke manieren onze landgenoten blijven bijstaan. 
Wij eisen van de Nederlandse overheid om de misdadige politiek van Azerbeidzjan ernstig te veroordelen, door acties bij hun naam te noemen. Als de Nederlandse overheid denkt dat het verdraaien van de waarheid en het flirten met Azerbeidzjan productieve politiek is, dan berusten haar handelingen op een groot misverstand. Nederland kan een wapenstilstand en de vrede in de regio alleen bevorderen door de agressor duidelijk te maken dat dit conflict geen gewapende oplossing kan hebben.
Armeense Jongeren Federatie Nederland