?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել
հարյուրավոր նիդերլանդահայեր ' դատապարտելու Ադրբեջանի
ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել
էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ   (FOTO)

Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր ' դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը  նախաձեռնել էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները:
  Դեռ նախօրեին  Նիդերլանդների խորհրդարանի  Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովին էր փոխանցվել  այն մտահոգությունները, որ Լեռնային Ղարաբաղի դեմ գործադրում է Ադրբեջանը: Արցախի ազատասիրական նկրտումներին չի կարող հակադրվել Ադրբեջանի ագրեսիվ, ծայրահեղ գործողությունները:
Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի ու Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, այսպես կոչված իսլամական պետության ձեռագրին հատուկ, գազանաբարո մեթոդներով խոշտանգված անմեղ , ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ:  «ես եմ Արցախը »,   «Մենք ենք Արցախը» վանկարկում էին մասնակիցները :
Հնչեցին դատապարտող ելույթներ, կատարվեցին հայրենասիրական երգեր: Շատ մասնակիցներ ցանկություն ունեն դրամական միջոցներով իրենց ներդնումն ունենալ:
Փառք ու հավերժ հիշատակ նրանց, ովքեր ընկան Ազատ Արցախի համար:
Այսօր ավելի, քան երբեք սփյուռքն հայրենիքի կողքին է:

 «Նիդերլանդական Օրագիր »

Լուսանկարները' Ծովինար Մարտիրոսյանի




Ավելի շատ լուսանկարներ դիտելու համար այցելեք մեր Ֆեյսբուքյան էջ.




Այսօր՝ 2016 թվականի ապրիլի 8-ին Նիդերլանդների Համագործակցող Հայկական կազմակերպությունները Ամստերդամի կենտրոնական հրապարակ՝ Դամ-ում բողոքի ցույց անցկացրեցին ընդդեմ՝ ապրիլի մ
եկից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Նախօրեին
[Spoiler (click to open)]ադրբեջանցիները, թուրքերի, ղրիմի թաթարների և ույղուրների հետ միասին հաջողել էին մոտավորապես 60 հոգանոց ցույց կազմակերպել Հաագայում, որտեղ հիմնականում թրքերենով ելույթներ էին հնչել: Հոլանդահայերի թիվն այսօր Ամստերդամում 500-ի էր հասնում: Ցուցարարները Ամստերդամ էին եկել երկրի բոլոր անկյուններից: Ցույցն սկսվեց հզոր վանկարկումներով՝ «Ղարաբաղը Արցախն է, Արցախն հայոց հողն է», « Ղարաբաղը ազատ է, մի ժխտեք ազատությունը», « Ամոթ Ադրբեջանին» և այլն: Ցուցարարներն իրենց ձեռքերում ունեին հսկայական թվով Արցախի և Հայաստանի դրոշներ, ինչպես նաև դիպուկ գրություններով ցուցապաստառներ: ՆՀՀ կազմակերպությունների անունից ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչ՝ Սեպուհ Աբրահամյանը, Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ՝ Մաթո Հախվերդյանը, ինչպես նաև Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը: Զբոսաշրջիկներով լի Ամստերդամի հասարակության համար ելույթները, ի տարբերություն թուրքերի ցույցի, անգլերենով և հոլանդերենով էին, որոնց մեծ թվով օտաներ էին ունկնդրում: Ցույցից երկու ժամ առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ»-ի երիտասարդները ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ էին բաժանում: Ելույթ ունեցողները հիմնականում մերկացրեցին ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահյերի անվերապահ աջակցությունը արտահայտեցին Արցախի քույր-եղբայրներին: Հավաստումներ հնչեցին այն մասին, որ Հոլանդահայերը 10 միլիոնանոց հայոց սփյուռքի անքակտելի մասն են և բոլոր հնարավոր միջոցներով մասնակցելու են Արցախի ազատամարտին մինչև վերջնական հաղթանակ: Երկու ժամ տևած ցույցի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, որոնց հիմնկան կատարողներն էին՝ հայ մանուկներն ու երիտասարդները: Այս տարի նույն հրապարակում կանցկացվի նաև Հայոց Ցեղասպանության 101 ամյակին նվիրված հանրահավաքը: Հոլանդահայությունը վճռական է իր ազգային նպատակներին հասնելու գործում:

Նիդերլանդների Համագործակցող Հայկական կազմակերպություններ