?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ կազմակերպության պատվիրակությունը
մասնակցելու է մայիսի 4-ի Հիշատակի օրվան նվիրված
(Dodenherdenking) միջոցառումներին



Հաագա, 3 մայիսի 2016 թ. – Այս տարի առաջին անգմվա համար հոլանդահայ կազմակերպության պատվիրակությունը ներկա կլինի Ամստերդամում մայիսի 4-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի ոգեկոչման Համազգային Հիշատակի Օրվա արարողությանը և ծաղկեպսակ կդնի Դամ հրապարակի հուշակոթողին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հարգանքի տուրք կմատուցի պատերազմի զոհերին, այդ թվում հազարավոր հայերին, ովքեր որպես խորհրդային ռազմագերիներ զոհվել են Նիդերլանդներում։ Խորհրդային բանակում ծառայող այդ ռազմագերիներին գերմանացինները Նիդերլանդներ էին ուղարկել Հայկական լեգեոնի «Հայկական գումարտակների» կազմում։ Նրանք հիմնականում տեղակայված են եղել Զելանդիայի և Հարավային Հոլանդիայի մարզերի կղզիներում։

Հոլանդիայում գտնված տարիներին (1943 – 1944), նրանք շարունակ փորձել և հաջողել են կապեր հաստատել հոլանդական դիմադրության հետ։ Այդ իսկ պատճառով Գերմանացիները գնդակահարել են նրանցից շատերին: Այդ հայերից միայն մի փոքր խումբ է վերապրել Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի այս դրվագը Նիդերլանդներում հիմնականում լուսաբանված է Յ. Բ. Չարլզի (քրեագետ պրոֆ. Վիլեմ Հենդրիկ Նագելի կեղծանունը) «Հետադարձ հայացք» ինքնակենսագրական գրքում, որտեղ նա նկարագրել է հոլանդական դիմադրական շարժման գործունեությունը և «Հայկական գումարտակի» հայերի բազմաթիվ կապերը դիմադրական շարժման հետ։ Այդ գրքում հեղինակը մանրամասնորեն անդրադարձել է հայերի անցյալին և մշակույթին։

mailservice-1.jpg