?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Այս անգամ հանուն Արցախի ու Հայաստանի, ի հեճուկս
Ադրբեջանի պետք է ավելի ակտիվ քվեարկենք մեր
երգչուհու օգտին:




Ընթերցողները նաև մեր ֆեյսբուքյան էջով հնարավորություն ունեցան հետևելու և քվեարկելու «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի օգտին:

Ինչպես արդեն հայտնի է մեր մասնակիցը եզրափակիչին մասնակցելու ուղեգիր է նվաճել: Սենսացիա է առաջացրել այն քայլը, որ ուղիղ եթերում մեր մասնակիցը բարձրացրել է Արցախի հանրապետության դրոշը: Այս կապակցությամբ փառատոնի կազմակերպիչները ցանկություն ունեն բացատրություն պահանջել մեր մասնակցից, ոմանք էլ պահանջում են նրա որակազրկումը....
Ահա թե ինչպես է բացատրել իր քայլը երգչուհին.

Շվեդ լրագրողի հարցը Իվետա Մուկուչյանին․
-
Լեռնային Ղարաբաղի դրոշը, քաղաքական արտացոլանք ունեցող դրոշներից է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիք բաձրացնել այն այսօր' կանաչ սենյակում:
Իվետա Մուկուչյան․
- Շնորհակալություն , անկեղծ սպասում էի այս հարցին: Ես իմ Հայրենքին եմ ներկայացնում և սիրտով, մտքով, գցացմունքով ու էմոցիայով իմ ժողովրդի հետ եմ' չնայած 150 միլիոն մարդ է նայում, ես մտքով Մայրենի երկրում եմ:
Միայն ուզում եմ խնդրանքս տարածել: Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել խաղաղության ու սիրո ալիքները...Ես գրեցի այս երգը, որովհետև դա իմ ներսի զգացմունքն է, ուզում եմ խաղաղությունը ամենուր լինի: Ես ապրում եմ Գերմանիայում , ես Հայ եմ, բոլորին եմ սիրում, ես այսպես եմ մեծացել:
Խաղաղություն եմ ուզում և այն տարածել սիրո ալիքների միջոցով ու հանուն դրա համար եմ բաձրացրել այս դրոշը, որովհետև ուզում եմ մարդիկ կենրոնանան աշխարհում խաղաղություն հաստատելու վրա: Շնորհակալություն:



Հիշեցնենք եզրափակիչ դուրս եկած մասնակիցներին.
Ադրբեջան, Ռուսաստան,Նիդերլանդներ, Հունգարիա, Խորվաթիա , Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա