?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մայիսի 27-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը, Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղադրված «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր» կառույցի նախագահ Հարություն Պողոսյանը

Նիդերլանդների հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Ալմելոյի մասնաճյուղի ներկայացուցիչներ, Ալմելոյի «Ս.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, Վեստերֆորտ քաղաքի Հայ Տիկնաց Միության մեկօրյա «Նոր Այգ» դպրոցի տնօրեն Ալիս Թովմասյանը, «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ և մեկօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ:

Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց. «Ուրախ եմ, որ հեռակապի միջոցով հնարավորություն ունենք համագործակցել և ցանկանում եմ, որ այս կապն առավել հաճախակի լինի: Ուրախ եմ, որ համայնքն այսօր առավել համախմբված և կազմակերպված է: Այն ամենն ինչ դուք անում եք շատ կարևոր է: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել համայնքի կապը Հայաստանի հետ, մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի հզորացմանը և Հայրենիք-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը»:

Նախարարը հատկապես կարևորեց հայոց լեզվի պահպանման և սերունդներին փոխանցելու հարցը՝ ինչը հայապահպանության և օտար երկրում հային հայ պահելու կարևոր նախապայմաններից է:

Սփյուռքի նախարարն ընդգծեց, որ ապրիլյան քառորյա պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որն ավելի է համախմբել ու միասնական դարձրել աշխարհասփյուռ հայությանը:

Նախարարը նաև հորդորեց քաղաքական առումով ակտիվ գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ:

համահայկական ծրագրերի վարչության պետ Գյանջումյանը համառոտ ներկայացրեց նախարարության հիմնական ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը և համայնքի մասնակցությունն այդ ծրագրերին:

Ալմելոյի «Ս.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց համայնքում առկա խնդիրներն ու նախանշեց դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, մտքերի փոխանակում:

(Սփյուռքի նախարարության լրատվ.)

Al_spn1.jpg. .Al_sp2na.jpg
Robin Haik Gelici

Vandaag een bijzondere skype call bijgewoond.
Wij, zittend in de zaal van de Armeense kerk in
Almelo, waren in gesprek met de minister van
Diaspora uit Armenië, Hranush Hakobyan.
Verschillende initiatieven werden besproken,
waaronder een jongerenreis naar Armenië.
Binnenkort komt er een korte samenvatting
van de skype call op facebook. So, stay tuned!