?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



ka13517392_1117761901621879_8380612982525829269_o.jpgՄեր ընթերցողները ծանոթ են Կարինե Քլյանին մեր նախորդ հրապարակումներից' մասնավորապես «Թույլ տվեք Ձեր երազանքներն իրականացնել» հոդվածից, ասենք նաև նրան շատերն են մոտիկից ճանաչում անձնական և աշխատանքային  շփումներից:  Կարինեն  «Match made in Heaven» գործակալության տնօրենն է, ով հարսանիքների  և այլ միջոցառումներ կազմակերպման  բարձրորակ մասնագետ է և կյանքի անմոռանալի ու հաճելի պահեր է  պարգևել իր դիմորդներին:
 Կարինե Քլյանը հայ լսարանի համար հաճույքով և մեծ ցանկությամբ հակված է կազմակերպել հատկապես մշակութային միջոցառումները, մարդկանց  ներկայացնել սեփական ժողովրդի արժեքները:
ka13517392_1117761901621879_8380612982525829269_o.jpgԱյս ուղղությամբ Կարինե Քլյանն արդեն զգալի փորձ ունի:  Նրա ջանքերով են  կազմակերպվել   «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի  պրոմո տուրը' Արամ MP3-ի և «վիտամին» ակումբի տղաների մասնակցությամբ, Գուսան Հայկազունու խմբի համերգը, Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի  «Դոն ժուան Avia»-ն  ներկայացումը և այլը:
Ինչպես գտնում է Կարինեն' նիդերլանդահայերը  ավելի շատ կարիք ունեն  մայր հայրենիքից եկած մշակույթին:
Եվ ահա   հերթական անգամ  Ամստերդամի Mozaïek թատրոնում  պրեմյերա է' կայացավ «ԴՈՆ ԺՈՒԱՆՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ» կատակերգական ներկայացումը: Ինչպե՞ս անցավ ներկայացումը, այն ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը...
Այս ներկայացման շուրջ Նիդերլանդական Օրագրի թղթակից Մարիշա Շիկը' դերասաններ Հրանտ Թոխատյանի,Ռաֆաել Երանոսյանի հետ արդեն ներկայացրել է հարցազրույցներ:
Հաճախ կազմակերպական հարցերը մնում են ստվերում' վարագույրի հետևում: Հանդիսատեսը գոհ, կամ դժգոհ է լինում միջոցառումից: Քավ լիցի, Կարինեի կազմակերպած միջոցառումներն անցնում են լեցուն դահլիճներում, հանդիսատեսն էլ միշտ գոհ է լինում:

Ինչպե՞ս են կազմակերպվում նման կարգի միջոցառումները: Այս և նման այլ հարցերի պատասխանները' Կարինե Քլյանի հետ հարցազրույցների շարքը եզրափակում է  Մարիշա Շիկը:
(հիշեցնենք, որ, «Նիդերլանդական Օրագիր»-ը հանդիսանում էր ներկայացման գլխավոր լրատվական հովանավորը