?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Օգոստոսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Նիդերլանդների Թագավորության Նայմեխեն քաղաքի Միացյալ հայերը Հոլանդիայում մշակութային միության «Վան» մեկօրյա դպրոցը՝ ի դեմս տնօրեն Սվետա Աբրահամյանի և Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցը՝ ի դեմս տնօրեն Սոնա Գալստյանի, կարևորելով երիտասարդ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության գործում Հայաստանի և Սփյուռքի կրթական և մշակութային կառույցների միջև կապերի ընդլայնման, ծրագրերի իրականացման նշանակությունը՝ կնքեցին հուշագիր:Այդ մասին տեղեկացնում է«Հայերն այսօր»  պարբերականը:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի խոսնակ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Գասպարյանը, նախարարության աշխատակիցներ:

Ներկայացնելով երկու դպրոցների գործունեությունը՝ Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշեց, որ Նայմեխեն քաղաքի «Վան» մեկօրյա դպրոցը, որը  պարբերաբար դառնում է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիր, Սփյուռքում կարևոր առաքելություն է իրականացնում, իսկ Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցը մայրաքաղաքի այն կրթօջախներից է, որը սերտ համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ՝ պարբերաբար իր հարկի տակ հյուրընկալելով նախարարության տարբեր ծրագրերի մասնակիցներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Գասպարյանը Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով դպրոցի տնօրեններին՝ հույս հայտնեց, որ այսուհետ երկու դպրոցների միջև կապերն առավել համակարգված կլինեն և կյանքի կկոչվեն նորանոր ծրագեր:

Սվետա Աբրահամյանը և Սոնա Գալստյանն իրենց շնորհակալական խոսքում նշեցին, որ հուշագիրն առավել կսերտացնի երկու դպրոցների միջև կապերն ու համագործակցության նոր էջ կբացի:

IMG_8351IMG_8349 IMG_8319IMG_8288