?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպություններ`
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախումբ

Մամլո հաղորդագրություն
Հոլանդիայի դատախազությունը որոշել է գործ հարուցել հայերի նկատմամբ բռնություններ հրահրելու մեջ մեղադրանքի կասկածանքով



Հաագա, 14 սեպտեմբերի 2016 թ.
– Ի պատասխան հոլանդահայության ներկայացրած գանգատների Հոլանդիայի դատախազությունը որոշել է ունկնդրել Հաագայի բնակչին, որին կասկածում են հայերի նկատմամբ բռնություններ հրահրելու իրավախախտման մեջ: Դատախազության կարծիքով պարագան այնպիսին է, որ տրամաբանորեն կհանգեցնի քրեական գործ հարուցելուն: Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները, ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի, որոնք հանցագործության դեմ գանգատ էին ներկայացրել, համարում են, որ Հոլանդիայի դատախազության որոշումը կարևոր քայլ է ոչ միայն հոլանդահայության, այլ համայն հայության համար:

Ըստ դատախազության մեղադրվող անձը խախտել է խոսքի ազատության սահմանները, երբ նա ելույթ է ունեցել 2014 թվականի հունիսի 1-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքում, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Դատախազությունը համոզված է, որ նրա հայտարարությունը` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կարելի է համարել քրեական հանցագործություն, քանի որ դրանով իսկ նա հրահրում է բռնություն հայերի նկատմամբ` նրանց ցեղային և/կամ  կրոնական պատկանելության պատճառով։

Այս թեմայով այլ նյութեր

Ալմելոյում թուրքերը կրկին բողոքել են Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի առիթով
Հոլանդահայ կազմակերպությունները դատի են տվել թուրք ժխտողականներին
Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը