?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը դիմելով այս երկրում գործող հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներին , ցավով է անրադառնում, որ  անընդունելի հանգամանքներից ելնելով է , որ Հայաստանը ստիպված է եղել կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Դիմումում ասվում է,որ Եվրամիության անդամ հանդիսացող և Եվրոպական արժեհամակարգային հավատարմագրված երկրի կողմից, հակառակ հայկական կողմի զգուշացումներին,եղել են ամենաբարձր մակարդակով հնչեցրած հավաստիացումներ:Այսքանից հետո Ադրբեջանին մարդասպան սպային փոխանցելու կասկածելի գործարքը  անթույլատրելի է և հավասարազոր է նման հանցագործության կրկնման խրախուսմանը:
Դեսպանատունը հույս է հայտնում, որ հոլանդահայերը միասնական դիրքորոշում կարտահայտեն այս աննախադեպ երևույթի կապակցությամբ և արդարության  ձայն կբարձրացնեն համապատասխան ատյանների առջև:
Արդեն  իսկ նիդերլանդահայ մի քանի կազմակերպություններ  հայտնել են իրենց խոր վրդովմունքը, հանդես  եկել դատապարտող հայտարարություններով ' մասնավորապես հնչել է հետևյալ գնահատականը. ,,Մարդասպան Սաֆարովին անմիջապես ազատ արձակելով Ալիևը ապացուցեց, որ բուդապեշտյան գործողությունն ունեցել է նախորոք ծրագրված ուղղվածություն և հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակներով:Նրա ազատ արձակումը' հենց նրա ծննդյան տարեդարձի օրերին, կասկած չի թողնում այն կոռուպցիոն համաձայնության մասին, որ ձեռք է բերվել հունգարական կողմի հետ,,:Նաև կոչ  է ուղղել Հայաստանի իշխանություններին այլևս չհավատալ ադրբեջանական ոչ մի  հավաստիացումների:
Հայկական կազմակերպություններն ու կառույցները ,,Հայ Դատի,, առաջնորդությամբ սեպտեմբերի 6-ին պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Դեն Հաագի Հունգարիայի դեսպանատան շենքի մոտ:

ԲՈԼՈՐՍ ԱՅԴ ՕՐԸ  ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ ԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՆՈՒՆ
ՄԵՐ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ  ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

Հայտնի դարձավ, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնվել է Ադրբեջան, իբր պատիժն այստեղ կրելու համար:Անմիջապես Ադրբեջանի նախագահ Ալիևը ներում է շնորհել մարդասպանին:
2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:Սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպա մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։
Պղպջակը,որ իբր հնարավոր էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ունենալ ,,պայծառ,, ապագա ազատության լայն երաշխիքներով, հօդս ցնդեց:
Մարդասպան Սաֆարովին անմիջապես ազատ արձակելով Ալիևը ապացուցեց, որ բուդապեշտյան գործողությունն ունեցել է նախորոք ծրագրված ուղղվածություն և հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակներով:Նրա ազատ արձակումը' հենց նրա ծննդյան տարեդարձի օրերին, կասկած չի թողնում այն կոռուպցիոն համաձայնության մասին, որ ձեռք է բերվել հունգարական կողմի հետ:
Փաստորեն հունգարական կողմը ընդառաջ է գնացել Ադրբեջանի պրովոկացիային' կնքել է գաղտնի,խայտառակ գործարք: Պատմության մեջ սա լկտիության և սանձարձակության եզակի դրսևորումներից է:Նիդերլանդահայ համայնքն ու շատ կազմակերպություններ իրենց վրդովմունքն ու ցասումն են հայտնում հունգարական արդարադատության ատյանների այս խայտառակ ու անսպասելի որոշման դեմ:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործընթացում այլևս չհավատալ Ադրբեջանի իշխանությունների և ոչ մի հավաստիացումներին:

ՈՒղղերձն ստորագրել են հոլանդահայ մի շարք կազմակերպություններ:
Dear Angel կազմակերպության մամուլի բաժին:

Նիդերլանդների Թագավորությունում հայկական կազմակերպությունները համակարգող միության(SCAON) լրատվության բաժին:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON) մամլո հաղորդագրություն է տարածել, որով պահանջ է դրվել մարդասպանին ետ ուղարկել պատիժը կրելու, գրավոր հարցեր են ուղղվել Հոլանդիայի արտգործնախարար պարոն Ռոզենթալին:
Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
,,Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը Ադրբեջանին արտահանձնելու ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Սաֆարովին: Միաժամանակ, ընդառաջելով այս դիմումին, Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ժոել Վորդեվինդը գրավոր հարցեր է ներկայացրել Հոլանդիայի արտգործնախարար պարոն Յուրի Ռոզենթալին, այս խնդրի վերաբերյալ:

2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացինով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նա Հունգարիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Հունգարիայի Արտահանձնումից հետո Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի և նրան ներում շնորհվեց նախագահական հրամանագրով: Նրան շնորհվեց նաև մայորի կոչում, ստացավ նոր բնակարան և հունգարական բանտում անցկացրած ութ տարվա կուտակված աշխատավարձը:

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը բացահայտորեն վստահեցրել էր, որ արտահանձնումից հետո Սաֆարովն իր պատիժը կշարունակի կրել իր երկրում: Հայաստանը համոզված է, որ այս հայտարարությունն անկեղծ չէ և կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հոլանդահայությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Հունգարիան Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին:

Հոլանդահայ Ֆեդերացիան դատապարտում է թե Հունգարիայի ատահանձման արարաքի և թե Ադրբեջանի կողմից ոճրագործին ներում շնորհելու դեմ: Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բորբոքում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը:

                
Հոլանդահայ Ֆեդերացիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովը դեռ իր պատիժը կրի: Սա միակ ճանապարհն է կասեցնելու լարվածության ուժեղացումը:

Հոլանդահայ Ֆեդերացիան այն կարծիքին է, որ մարդասպանի մեծարումը Ադրբեջանի կողմից հանդիսանում է անպատասխանատու սադրանք, իր մեջ պարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման վտանգը: Երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են անբարենպաստ պայմաններում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով: Սահմանային գոտում հաճախ խախտվում է զինադադարը:

Հոլանդահայ Ֆեդերացիան դիմում է Հոլանդիայի կառավարությանը, որպեսզի թե երկկողմանի և թե ԵՄ հարաբերությունների շրջանակում դատապարտել Հունգարիայի ձեռնարկած արտահանձնումը, ինչպես նաև Սաֆարովի մեծարումն Ադրբեջանում, և հետևողականորեն պնդել, որ Սաֆարովը պետք է շարունակի կրել իր պատիժը, ուր էլ որ լինի, գերադասաբար միջազգային վերահսկողության ներքո: Հոլանդահայ Ֆեդերացիան դիմել է նաև Հոլանդիայի արտգործնախարար Ռոզենթալին խնդրելով ամեն բան անել կանխելու հակամարտության հետագա սրումը,,:
Նաև ասվում է, որ վաղը'  սեպտեմբերի 6-ին տեղի կունենա բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց, արտահայտելու դժգոհություն այս գործարքի նկատմամբ:

Dear Angel կազմակերպության մամուլի բաժին