?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանության, երիտասարդ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանն ուղղված  «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ hայերը Հոլանդիայում» կազմակերպության  «Վան» մեկօրյա և Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցների քույրացման հուշագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ՝ Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալի Դանիելյանը նույնպես մասնակցում էին միջոցառմանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան քույրացվող դպրոցների տնօրեններ Արմեն Ղուկասյանը և Սվետա Աբրահամյանը: Նրանք շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ խոստացան կապերն ու համագործակցությունն ուղղել Հայրենիքում և նրա սահմաններից դուրս հայկական կրթօջախների ուսումնական գործընթացների, հայապահպանական ծրագրերի, հայեցի կրթության և դաստիարակության գործի արդյունավետության բարձրացմանը:

Իր ելույթում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը և նշեց, որ համագործակցության այս օղակն արդեն մի քանի տարի իրականացվում է հինգ տասնյակից ավելի հայկական դպրոցների միջև:

Դպրոցում կազմակերպված ընդունելության և միջոցառման այլ առիթ ևս կար. Սվերդլով գյուղի թոռ, այդ դպրոցի նախկին ուսուցչուհի Սվետա Աբրահամյանը նախակրթարանին նվիրեց դպրոցական կահույք, հայտնի մանկավարժ, հոգեբան, փիլիսոփա Մարիա Մոնտեսսորի կրթա-դաստիարակչական նյութերը, դիդակտիկ պարագաները և խաղալիքներ, որոնք նպաստում են երեխայի գրագետ զարգացման և աշխարհաճանաչման գործընթացին:

«Ուրախության ու հպարտության անասելի պահեր ապրեցի, երբ տեսա փոքրիկների փայլող աչքերն ու երջանիկ դեմքը: Ծնողները չէին կարողանում նրանց տուն տանել: Հետո տեղեկացա, որ հաջորդ առավոտյան շտապել էին դպրոց՝ շարունակելու խաղալ նոր խաղալիքներով»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սվետա Աբրահամյանը՝ հավելելով, որ հիշողություններն ու հույզերն իրեն ամեն անգամ դպրոց են տանում: Զգացումներին տեղի տալով է՝ «Վան» դպրոցի 2016-2017 թթ. ուս. տարվա առաջին ժողովին ուսուցիչներին ու ծնողներին Սվերդլովի դպրոցի հետ քույրանալու առաջարկ արել, որը նրանք սիրով են ընդունել:

Հավելենք նաև, որ Սվետա Աբրահամյանը «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության և «Վան» մեկօրյա դպրոցի մի խումբ ծնողների կողմից Սվերդլով գյուղի դպրոցին փոխանցեց հանգանակած 400. 000 դրամը՝ դպրոցի հրատապ կարիք ունեցող աշխատանքներն իրականացնելու համար:

Սվերդլով3Սվերդլով2Սվերդլով5Սվերդլով1 Սվերդլով412