?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Անմահ է քո սխրանքը  հայ զինվոր



Արցախի հերոս, ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 20 տարեկան...
     Այս օրերին նրա ընտանիքի անդամներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, ծաղիկներ դրել նրա շիրմին: Այն դպրոցում, որտեղ սովորել է Ռոբերտը բացվել է նրա անունով դասասենյակ: Կազմակերպվելու է բարեգործական միջոցառում, որտեղ ադմինիստրատիվ-կազմակերպչական աշխատանքներում ակտիվորեն ներգրաված են հոլանդա-հայկական «Լուսավոր Ապագա» /Bright Future/ բարեգործական հիմնադրամի կամավորները։
     Այդ մասին Նիդերլանդական օրագրի հատուկ թղթակից
ՄԱՐԻՇԱ ՇԻԿԻ թղթակցությունը' Երևանից:



Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակն է. նրա ընտանիքի 3O7A8160abaj.jpgանդամներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչներն այցելցին Եռաբլուր։ Տեղադրվել է զինվորի գերեզմանաքարը, որը րոպեներ անց ողողվեց թարմ ծաղիկիկներով։ Ընտանիքի անդամները  հիշեցին, թե Ռոբերտը որքան շատ էր սիրում  ծննդյան տարեդարձի օրը։ Առհասարակ, նաև շատ ուշադիր էր  իր սիրելի մարդկանց ու մտերիմների  հանդեպ. բոլորին նախապես զանգահարում էր տոնից 5 րոպե առաջ' 23:55 րոպեին, զրուցում էր, ապա ճիշտ ժամին առաջինը շնորհավորում հոբելյարին:  Ռոբերտի հորեղբայրը պատմեց, թե ինչ ուրախ ու կյանքով լեցուն երիտասարդ էր Ռոբերտը. «Հնարավոր չէր Ռոբերտի կողքով քայլել և այդ ընթացքում ուրախ տրամադրություն չունենալ: նա  սիրում  էր կյանքը, սիրում էր ուրախ միջոցառումների մասնակցել, հարսանիքներ, կնուքներ, ծնունդներ…»
Այդպիսին էր Ռոբերտը' ուրախ , կյանքով լեցուն և միշտ առաջինը, որտեղ կար նրա կարիքը:
Այն դպրոցում, որտեղ սովորել է Ռոբերտ Աբաջյանը,  դասարաններից մեկը անվանակոչվեց  նրա անունով:

 Պատին փակցված ցուցապաստառի վրա փակցված են Արցախի հերոսների նկարները: Վերջին՝ քսանչորսերորդը, քսանամյա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարն է։ Նա ամենաերիտասարդն է մնացած քսաերեք հերոսների շարքում. Ռոբերտը  միակն է, ով ընդամենը 20 տարեկանում հետմահու արժանացել է Արցախի հերոս կոչմանը։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Վաշտի հրամանատարի մահից հետո ոտքի վիրավորում ստացած Աբաջյանը սկզբում հրամանատարի պարտականությունները ինքնակամ վերցրել է իր ձեռքը, մարտն անհավասար էր: Վերջին զինակից ընկերոջը կորցնելուց  հետո, մարտական խորշում դիրքավորվելով, նա մինչև վերջին փամփուշտը օգտագործել է' շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ ' կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, գերադասել է մահը' քան թշնամուն հանձնվելը։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացած նռնակը թաքցրել է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրել, իբր՝ հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի:

14955894_1robm.jpg

Նոյեմբերի 23-ին Երևանում կկազմակերպվի մեծ համերգ /հուշ-երեկո/ ՝ նվիրված Արցախյան հերոս Ռոբերտ Աբաջյանի 20 ամյակին։ Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ երգիչներ, պարային համույթներ։ Երեկոն կվարի Ավետ Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա կլինեն ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար` Հովհաննես Վարդանյանը, 2016 Օլեմպիական չեմպիոն` Արթուր Ալեքանյանը և այլ  քաղաքական և մշակութային բնագավառի ներկայացուցիչներ:
Հուշ-երեկոյի կազմակերպման և իրականացման գործընթացում իրենց ակտիվ ադմինիստրատիվ-կազմակերպչական մասնակցությունն են ունենում հոլանդա-հայկական «Լուսավոր Ապագա» /Bright Future/ բարեգործական հիմնադրամի կամավորները։
«Նիդերլանդական օրագիր»
15027440_124064317dpr.jpg  .        .