?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

                                                                                              


Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի» հայ համայնքի մի խումբ անդամներ, նոյեմբերի 28 ից մինչև Դեկտեմբերի 4-ը , համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի առաջնորդությամբ «Անիտուր» ճանապարհորդական օպերատորի միջոցով  ուխտագնացություն են  կազմակերպել Իսրայել' Սուրբ հողի վայրերով:  Հին Երուսաղեմը,  Բեթղեհեմը , Նազարեթն ու Երիքովն են  այն վայրերը,  որտեղ ծնվել ու  իր  կարճ երկրային ուղին է  անցել Աստծո որդի Հիսուս Քրիստոսը' կատարելով իր առաքելությունը, արյամբ փրկագին տալով  մարդկության մեղքերի  համար:
Դեկտեմբերի 1-ին, Երուսաղեմի «Սուրբ Հարության» Տաճարում' նիդերլանդահայերը  իրենց ' Մաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցուն» որպես նվեր  ստացան Ավետարան և հաղորդության կաղապար: Մինչ  այդ ուղտավորները եղել էին Ձիթենյաց լեռան վրա , դիտել քաղաքի
տեսարանը:
                                                                                                                       .ՈՒխտագնացության մասնակիցները Հորդանան գետի ափին :

Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմի և ընդհանրապես քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից է։։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ, վիմափոր ժայռերի մեջ և երկու խորշի է բաժանված։
Տաճարը  տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները,
Նույն օրը  պատվիրակությանը ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարք , Սուրբ Հակոբյանց  միաբանության առաջնորդ   Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Հակոբյանց վանքը  գտնվում է Սիոն լեռան բարձունքում : Ըստ ավանդության, հիշատակվում է, որ տաճարը կառուցվել է
 Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով։ Այստեղ են պահվում Հայոց Հեթում թագավորի գավազանն ու բազմաթիվ սուրբ մասունքներ։
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի  մյուս  արժեքավոր  մասը' կից ձեռագրատունն  է, որտեղ պահվում է երեք հազար ձեռագիր մատյան ։ Սա Մաշտոցյան Մատենադարանից հետո  գրքերի երկրորդ ամենամեծ հավաքածուն է աշխարհում։
Հայ ուղտավորները  դեկտեմբերի 2-ին այցելեցին Հորդանան գետի այն  մասը,  որտեղ  ենթադրվում է  Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվել է Հիսուս Քրիստոսը: Գետը ձգվում է   Գալիլեայի ծովից դեպի Մեռյալ ծովը: ՈՒնի 160 կմ երկարություն: Այն սկիզբ է առնում Հերմոն սարից հոսող բազմաթիվ աղբյուրներից և  զբոսաշրջիկների  համար հանդիսանում է պարտադիր այցելման վայր:
Հաջորդ օրը ուղտավորները մեկնեցին Նազարեթ քաղաք, որն  հայտնի է որպես  Հիսուսի ծնողների՝ Մարիամի և Հովսեփի հայրենիքը:
Դեկտեմբերի 3-ին պակաս հիշարժան չէր Յաֆֆա այցելությունը: Այստեղ  ներկաներին սպասում էր միջնադարյան հայկական Սուրբ Նիկողայոս վանքը: Սուրբ Նիկողայոսը հայկական Կաղանդ պապի նախորդողն  է: Պատմում  են, որ  նա մանուկ  հասակում կորցրել է իր ունևոր ծնողներին, նրան դաստիարակել է քեռին՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսը: Սուրբ Նիկողայոսը իր ողջ ունեցվածքը բաժանել է կարիքավորներին, որբերին, հիվանդներին ու բանտարկյալներին: Վանքը միշտ գտնվել է հայերի  հոգացության ներքո, 1840 թվականին  այն  նորոգել է  Մեսրոպ վարդապետը: Այդ  մասին  կա  փորագրված արձանագրություն. «Ի պատրիարքութիւն Տ. Գաբրիել արքեպիսկոպոսին, ի վայելումն եւ յիշատակ ազգիս Հայոց. Յոպպեի Ս. Նիկողայոս վանքն նորոգեցաւ ի դրանէ մինրեւ ցվեր գեղեցիկ սենեկօք. ձեռամբ եւ աշխատութեամբ Տիգրանակերտցի Մեսրոբ վարդապետին, յամի Տեառն 1840»:
Վանքը, որը գտնվում է Թել Ավիվի վարչական տարածքում նույնպես նորօրյա  վերանորոգումների է ենթարկվել: 2009 թվականին երեք ու կես տարվա վերակառուցումից հետո  կրկին  վերաբացվել է: Վանքի բակում  տեղադրվել է 3 խաչքար: Հայաստանից բերված հումքով վերակառուցման նախագիծն իրականացրել է  Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը:
Յաֆֆան ,կամ նախկին Հոպպեն Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու ուխտավորների համար ' Հոլանդիա մեկնելուց առաջ վերջին հանգրվանն էր, որտեղ էլ  մասնակիցներն  ունեցան հրաժեշտի ընթրիք:
Հատկանշական է, որ հոլանդահայերին էին  միացել  Հայաստանից  ժամանած 4 հայրենակիցներ, որոնց թվում 92-ամյա Աշոտ Հայրյանը:
Դեկտեմբերի 4-ին Մաստրիխտի «Անի» հայ համայնքի անդամները հարուստ տպավորություններով հրաժեշտ տվեցին Սուրբ հողին:
«Նիդերլանդական օրագիր»
mast15232214_722265097931000_5861536931501897707_n.jpg
Լուսանկար Երուսաղեմի Հայոց պատրիարք , Սուրբ Հակոբյանց  միաբանության առաջնորդ   Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Սրբոց Հակոբյանց վանքում:
mas15192583_721109138046596_4886685342655455582_n.jpg
Նազարեթ


Յաֆֆայի Հայոց Սուրբ Նիկողայոսի վանքը և տեղադրված խաչքարը:


Լևոն Սարգիսը' Յաֆֆայի Հայոց Սուրբ Նիկողայոսի վանքի ցուցապաստառի մոտ:

mas15192583_721109138046596_4886685342655455582_n.jpg
Հրաժեշտի ճաշկերույթ Սուրբ հողում: