?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության նշան, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից տաս տարի անց, հանցագործության գործը դեռ հստակեցված չէ և կարևոր ապացույցները թաքցվում են։
Հրանտ Դինքը գտնվում էր Հաագայում նրա սպանությունից ընդամենը երկու ամիս առաջ, որտեղ նրան պարգևատրեցին «Oxfam Novib» կազմակերպության մրցանակով: Մրցանակը նրան հանձնեց Հաագայի նախկին քաղաքապետ պարոն Վիմ Դեետմանը:
Նիդերլանդներում ևս 2007 թվականին տեղի ունեցավ մեծ հանրահավաք Հաագայում ի հիշատակ Հրանտ Դինքի, որտեղ բացի հայերից ներկա էին նաև հարյուրավոր թուրքեր, քրդեր, ասորիներ: Հանրահավաքում իրենց հարգանքի խոսքն ասացին հոլանդական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Հայ ուսանողական Գլաձոր միության և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի համար կարևոր է, որ այլ ժողովուրդների հետ միասին վառ պահեն Հրանտ Դինքի հիշատակը և արժևորեն նրա կատարած աշխատանքը Թուրքիայում։
2017թ' ուրբաթ օրը, ժամը 15-ին Ամստերդամի Nieuwe Achtergracht 170 (փոստային ինդեքս' 1018 WV )Crea Համերգասրահում հարգանքի տուրք է մատուցվելու հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին'
Նրա սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ :
Ծրագիրում ելույթ կունենան, ի թիվս այլոց, Հոլանդիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության խմբակցության պատգամավոր տիկին Սադեթ Կարաբուլուտը, պրոդյուսեր և «Հրանտ Դինքի բարեկամները» խմբի անդամ պարոն Բարանը Սեյհան Թուրքիայից,  երաժշտություն, ֆիլմի  ցուցադրում և այլն:
2017 թ. հունվարի 21-ին, ժամը 4-ին կմատուցվի պատարագ նվիրված Հրանտ Դինքին Ասենի եկեղեցում (հասցեն` Sleutelbloemstraat 1, Assen), որին կհաջորդի հոգեհանգիստ և ծաղկեպսակների զետեղում Հրանտ Դինքի հուշարձանին Ասենի Դե Բոսկամպ գերեզմանատանը (հասցեն` Boskamp 5, Assen):
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով – info@faon.nl