?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ո՞վ է Հայազգի Դոն Պիպոն

Գործարար, բարերար Արթուր Ասատրյանը բիզնեսի մեջ հաջողությունների է հասել Հայաստանի սահմաններից դուրս: Սա ողջունելի է այն առումով, որ քչերին է հաջողվում օտարության մեջ նշանակալի հաջողություններ գրանցել աշխատանքային գործունեության մեջ:
Փաստը մնում է փաստ, որ Իտալիայում մեր հայրենակիցը լավ գործարար է:
Ակնհայտ է նաև, որ բիզնեսմեն լինելով մարդն ամենակարող էակ չէ: Ասել կուզեմ, որ լավ , հաջողակ բիզնեսմենը չի նշանակում լինել նույնքան կայացած քաղաքագետ,  լրագրող, տնտեսագետ կամ...քրեական հեղինակություն:
Բանը հենց նրանում է, որ գործարար Արթուր Ասատրյանին որոշակի շրջանակներ (լրատվամիջոցներ, անհատներ) համարում են  քրեական հեղինակության, կրիմինալի, մաֆիոզի տարրերի հետ համագործակցող անձնավորություն, նրան կոչում են Դոն Պիպո անվամբ:
Թեև այս պնդումներին' մեր պրպտումները ցույց տվեցին, որ Արթուր Ասատրյանը, ով ապրում և աշխատում է Իտալիայում, որևէ խնդիր չունի իր երկրի իշխանությունների հետ, բարեգործական գործունեություն է ծավալել Հայաստանում ու հայաշատ վայրերում, խաչքար է տեղադրել Իտալիայում և այլը' բոլորը չես թվարկի:
Տարբեր երկրներում ապրող մի շարք հայեր ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի բարի համբավի' տեսանյութ են տարածել: Նրանց թվում է Նիդերլանդներում բնակվող, հանդեսավար Լևոն Զնաբերդցին:
Տեսանյութն ստորև: