?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Այսօր Ալեքսանդր Լապշինի (puerrtto)ծննդյան օրն է, ում Բելառուսի իշխանությունները «լավագույն» նվեր մատուցեցին' որոշում կայացնելով նրան  ձերբակալել, ապա և որոշում  կայացնել  արտահանձնել ադրբեջանական իշխանություններին: Բադկա-Լուկաշենկոն, ով անձամբ օգտվում  է Ալիևի սեղանից ու ճաշակում  խավիարային նավթահոտ բարիքները' անդրդվել ի է մնացել իր որոշման մեջ: Վերջերս կայացած մամուլի ասուլիսում  նա ասել է, որ  գործել է ըստ օրենքի և ձերբակալել են ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող անձի:  Նա գտնում է, որ այս  «գործը»  ոչ տեսանելի կողմեր ունի և եթե  Իսրայելն ուզի շատ արագ կարող է միջնորդել ' նրան ազատ արձակելու: Չի մոռացել ասել, որ Իսրայելը հրաշալի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:
...Հիշում ե՞ք  Բաքուն նման  կերպով նաև Զորի Բալայանին էր  հետախուզում: Արդյունքում իտալական ոստիկանությունը այդ  քայլն անհեթեթություն  համարեց, իսկ Բալայանը  իր Արմենիա հայկական նավով շրջագայեց օվկանոսի ջրերով...:
Հատկանշական է, որ Արցախ այցելելու համար Լապշինի ձերբակալման կայծակնային որոշումը Լուկաշենկոն կայացրել է Բաքվից Մինսկ վերադառնալու հենց հաջորդ օրը: 2 ամսից ավելի է լրագրողն անազատության մեջ է: Այս ընթացքում դատարանները կայծակնային արագությամբ արտահերթ որոշումներ են կայացնում:
Տարածքային այցելությունները քրեականացնելու քայլին դեմ է արտահայտվել նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում մեր շատ հայրենակիցներ Բելառուսի  դեսպանատան առջև բողոքի ակցիաներ են կազմակերպում ի պաշտպանություն Լապշինի: Ի թիվս' Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները' Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ( FAON ) և Հայ Դատի հանձնախումբը' Հագգայի Բելառուսի դեսպանատան առջև ևս  բողոքի ձայն  բարձրացրեց ' պահանջելով հարգել լրագրողի ազատությունն ու նրա ազատ տեղաշարժի իրավունքը:
Այսօր ' հավատի ու արդարության սպասելիքներով, ասում ենք.
« Սաշա, քեզ համբերություն: Ծնունդդ շնորհավոր...»
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

.   .



• 3 februari 2017 – 3 փետրվարի 2017

• Protestactie bij de ambassade van Wit-Rusland
Բողոքի ցույց Բելառուսի դեսպանատան դիմաց

Recent Posts from This Journal