?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

2017թ. - Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
-----------------------------------

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների
ներկայացուցիչների հանդիպումը  Նիդերլանդների
թագավորությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի
հետ

Հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար արդեն բարի ավանդույթ է դարձել տարեսկզբին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումը հոլանդահայ կազմակերպությունների և կառույցների անդամների հետ:
Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասը ներկայացրեց անցած ' Հայաստանի անկախության և հայկական բանակի կազմավորման 25-ամյա հոբելյանական տարվա արդյունքները, սփյուռքի նախարարության կողմից 2017թ. Հայաստանում կազմակերպվող միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը:
Այս ֆոնին կարևորվում է Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը նշվելու է այս տարի: Հարուստ մշակութային  ժառանգություն  ունեցող մեր երկու երկրների միջև  հաջողությամբ զարգանում են
հոգևոր , մշակութային կապերն ու շփումները: Լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական և  բիզնես դաշտերի փոխհամաձայնեցված գործունեության համար:
Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն անրադարձան համայնքներում կազմակերպվող միջոցառումներին:
Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը:
Ի դեպ հանդիպման մասնակիցները դիտեցին այս թեմայով դեսպանատանը  բացված հայկական կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, գնահատեցին լավագույն աշխատանքները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օգտակար այս հանդիպմանը հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում' դեսպան  Ձ. Աղաջանյանը, հաջողություն մաղթեց բոլորին իրենց հայանպաստ գործունեության համար, հորդորեց ամեն բան անել հայ-հոլանդական կապերն ավելի սերտացնելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու ջանքերում : Նաև շնորհակալություն հայտնեց բոլորին հայապահպանության ոլորտում ունեցած ավանդի համար:
Ջերմ ու անկեղծ շփումից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին, ապա և լուսանկարվեցին:

«Նիդերլանդական օրագիր»

Նիդերլանդահայ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես դեսպանատանը:
. .

.

Ջերմ ու անկեղծ շփումից հետո Մասնակիցները միմյանց հետ լուսանկարվեցին:

Recent Posts from This Journal