?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մամուլի նորություններ

Հայաստան-Նիդերլանդներ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարի

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ փոխանակեցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարևոր աջակիցը:
[Շարունակություն...]
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատում Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային և ակադեմիական փոխանակումներ:
Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսևորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ: Նիդերլանդների արտգործնախարարը նշում է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում: Բերտ Կունդերսն ընդգծում է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի սերտացումը, և հայտնում է Նիդերլանդների աջակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին:


Քննարկվել են Նիդերլանդների հետ համագործակցության
նախագծեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  ընդունել է  (09.02.2017թ.) «PUM»  Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը, աջակցել գործարարությանը զարգացող երկրներում և շուկաներում: PUM-ն աջակցում է ձեռներեցներին տեխնիկական միջոցներով, իրականացնում է կարճաժամկետ խորհրդատվական առաքելություններ ավագ գործարարների ու վերլուծաբանների, կամավորների կողմից` ապահովելով գործնական գիտելիքներով և փորձառությամբ:
[Շարունակություն...]
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և հուսով ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման հարցում ձեր կազմակերպությունը կարող է մեզ մեծ օժանդակություն ցուցաբերել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին Ալբերտ Ուեսթերինգսը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է «PUM» հիմնադրամի ուշադրության կենտրոնում և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպման ուղղությամբ:
Նկատի ունենալով Նիդերլանդների Թագավորության հաջող փորձն ագրարային բնագավառի տարբեր ճյուղերում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել հոլանդացի փորձագետների ներգրավմամբ մեղվաբուծության ոլորտում համագործակցության հնարավորությունը` հետագայում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու հեռանկարով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, մարքեթինգի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:

Հայաստանը ներդրումային ծրագրեր է առաջարկել Նիդերլանդներին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:
Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։
[Շարունակություն...]
Սուրեն Կարայանը դեսպանի հետ զրույցում նշել է․
«Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագրեր, որոնք կհետաքրքրեն նրանց՝ մուտք գործելու հայկական շուկա։ Այսօր մենք իրականացնում ենք կտրուկ և արագ բարեփոխմներ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ»։
Նախարարը ներկայացրել է ներդրումային ծրագրերի այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել հոլանդացի գործընկներներին՝ գյուղատնտեսություն և վերամշակում, էներգետիկայի ոլորտում արևային կայաններ, վերակագնվող էներգիա։
Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ հենց այս ոլորտներն են նիդերլանդացի գործարարների հետարքրության ոլորտում։
Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրումային փաթեթը կփոխանցվի վերջինիս։  Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հստակ հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և  իրականացումը զարկ կտան հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։

Recent Posts from This Journal