?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

s16903450_1854412828130376_6723311999558631744_o.jpg
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահը, այս անգամ լցվել էր հայաստանյանյան գույներով:
Մայրենիի միջազգային օրը նշելու համար կիրակնօրյա հայկական դպրոցի սաները, որպես թեմա էին ընտրել պատմական Հայաստանի տարածաշրջանների խոսակցական լեզուն ' բարբառները: Այս անգամ սաները ներկայացրեցին Արցախի, Երևանի և Սասնա խոսակցական լեզուն , այդ տարածաշրջանների ժողովրդի կենցաղն ու առօրյան, հագ ու կապը ' սկսած տարազներից մինչև ազգային երգն ու պարը, ավանդական ուտեստների մասին պատմությունները:
s16797068_1854411168130542_9073516704327110037_o.jpg
«Վան» դպրոցի սաների ներկայացրած գեղեցիկ տարազները Թամարա Պողոսյան-Ստեփանյանի ձեռքի քրտնաջան աշխատանքի արդյունք էին, ում որպես ծնող շատ սիրում և հարգում են այստեղ: Ընդհանրապես մեծ էր միջոցառման նկատմամբ հետաքրքրասիրությունը :

Ճանաչողական բնույթի այս միջոցառումը, որը պարունակում էր հետաքրքիր տեղեկատվություն դեպի հայկական արմատները, ուշադրությամբ հետևեցին թե ' երեխաների ծնողները, և թե հրավիրված հյուրերը: Հատկապես հետաքրքիր էր Արցախին վերաբերող մասը: Ի դեպ
Միջոցառումը կրում էր «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» կարգախոսը:

Վերջում միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը համտեսեցինք իրենց իսկ ուժերով պատրաստած հիշյալ տարածաշրջանների ավանդական ուտեստները ' ժենգյալով հաց,հարիսա,տոլմաների
տեսականի, հաճարով փլավ , Հայաստանից Հոլանդիա հասցրած լավաշ և քաղցրավենիքներ:
Տոնը' ստացվեց, իսկ մասնակիցներն իրենց ծափահարություններով լավագույնս գնահատեցին «Վան» դպրոցի (տնօրեն Սվետա Աբրահամյան) սաներին:

Լուսանկարային ռեպորտաժը'  ֆեյսբուքյան էջում:
.
.
s16797093_1854411351463857_3797327644328793586_o.jpg

Recent Posts from This Journal