?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպություններ`
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
• Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախումբ

Մամլո հաղորդագրություն
Հանդիպում Հոլանդիայի Արտգործնախարարությունում
Ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց




ՀԱԱԳԱ: Փետրվարի 27-ին ' հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները, հզոր ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և այլ քաղաքների զոհերին։ Արդեն ավանդույթ դարձած այս ցույցը այսօր էլ տեղի ունեցավ և չնայած եղանակի սաստիկ անբարենպաստությանը, նորից բազում հայորդիներ Հաագա եկան բողոքի հզոր ձայն բարձրացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հանդեպ։
Նախ Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների պատվիրակությանը ընդունեց նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան հանձնեց Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների նամակը ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։
Այնուհետև բովանդակալից զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր քննարկվեցին և հոլանդահայության մտահոգությունները փոխանցվեցին նրան Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։ Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդկով հասնելու հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման համար: Մասնավորապես շեշտվեց այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի պահպանմամբ, որն այսօր խախտվում է Ադրբեջանի կողմից, բայց որի գնահատականը չի տրվում միջազգային հասարակայնության կողմից։ Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսեց իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։ Նշվեց նաև որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձումը։ Ինչպիսին է լինելու Նիդերլանդների դիրքորոշումը եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։
Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարները անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի հզորացան։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չխանգարեց, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։ Եղան տարբեր լեզուներով ելույթներ և կատարումներ նույնիսկ տարիքով ամենակրտսեր մասնակցի կողմից։
Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու նա այդուհանդերձ կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

Press Release

[Spoiler (click to open)]

Meeting at Dutch Foreign Ministry
Demonstration Opposite the Azerbaijani Embassy

The Hague, 27 February 2017 – Also this year, the Joint Armenian Organisation organised a demonstration in front of the Azerbaijani Embassy in The Hague, in memory of the victims of Sumgayit in 1988 and in other cities. Today’s demonstration took place despite the extremely adverse weather conditions. Again many Armenians came to The Hague to protest strongly against the anti-Armenian policy of Azerbaijan.

Before the demonstration, a meeting took place at the Dutch Ministry of Foreign Affairs between a delegation of Joint Armenian Organisation and the Deputy Director of Europe Department, Adriaan Palm. The delegation of Joint Armenian Organisation handed him a letter addressed to Foreign Minister Koenders.

Thereafter an extensive discussion took place on many important issues and concerns of the Armenians in the Netherlands on the situation in Nogorno Karabakh, where the conflict has just been intencified. In the letter the Dutch government is asked to work for preventing war and to promote greater efforts, whether on own initiative or at EU level, in order to achieve a political, peaceful solution to the conflict. This depends first of all on the observance of the cease-fire, which is regularly violated by Azerbaijan, which cannot be established without the presence of international observers. The letter also asks to condemn (and to continue comdemning) publicly the Azerbaijani aggression and overt racism against Armenia and Armenians. The Dutch diplomat spoke about limitations of the policy of his country in this regard and the need for the Netherlands to support the efforts of OSCE Minsk Group. The delegation also asked about the Dutch position on the issue of extradition of blogger Lapshin to Azerbaijan, the recent Azerbaijani extradition requests for three members of the European Parliament and possible similar situations that would affect Dutch nationals.

The demonstration of Dutch-Armenians started at the Peace Palace in The Hague. Under the chanting of slogans, the demonstrators marched through the streets of The Hague and reached the Embassy of Azerbaijan, where the slogans were chanted louder and sounded more powerful. The event lasted over an hour despite the heavy rain and wind. There were speeches and songs in different languages, even a song was performed by the youngest participant of the demonstration.

It is once again proved that the Dutch-Armenians living thousands of kilometers away from Karabakh, are in solidarity with the soldiers who defend the homeland.

Recent Posts from This Journal