?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ԼՐԱՑՎԱԾ  ՏԱՐԲԵՐԱԿ

Դատախազի մեղադրանքը' 2 տարի պայմանական ժամկետ և
 80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք :

Nederlands taal
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն
Սա այն ելույթն է, որի մանրամասների մասին չէին ուզի իմանալ Թուրքիայում և Ադրբեջանում: Դրա համար էլ գիտակցորեն, դատավարության մարտի 3-ի 2-րդ նիստը (առաջինը' 2016թ. դեկտեմբերի 6-ին) առաջինի պես այդքան չլուսաբանվեց թուրքալեզու մամուլում, թեև մեղադրվող կողմից բավարար լուսաբանողների քանակին:
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ ամբողջությամբ հեռախոսային և ստանդարտ ֆորմատներով տեսանկարահանել է մարտի 3-ին' Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշարձանի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի' Հաագայի թուրք-ադրբեջանական բարեկամության նախագահ Իլհան Աշկինի դատավարությունում նիդերլանդացի դատախազի մեղադրական եզրակացությունը: Ավելի առաջ դատախազը մերկացրեց Աշկինի այն պնդումները, որ իր խոսքը չի վերաբերվում Նիդերլանդներում ապրող հայերին ու թուրքերին , այլ վերաբերվում է պայթունավտանգ Ղարաբաղի տարածաշրջանին:. «Եթե դա այդպես է, ապա դուք ի՞նչ գործ ունեիք Ալմելոյում»' հարց էր ուղղել Աշկինին դատախազը: Դատախազը հիշեցրեց, որ զոհը բնավ էլ ադրբեջանական կողմը չէ, հիշեցրեց Հայոց Ցեղասպանության մասին, նշեց, որ այն ճանաչել են բազմաթիվ երկրներ ու հեղինակավոր կազմակերպություններ, անրադարձ կատարեց նույնիսկ Փերինչեքի գործին:
Դատախազ Խերդինե Դանկերսը (Gerdiene Dankers)35-րոպեից ավելի տևած իր եզրակացության մեջ հաստատված է համարում փաստը, որ թուրքը հայկական հուշարձանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ հատել է խոսքի ազատության թույլատրելի սահմանները և բռնության ու անհանդուրժողականության կոչ ուղղել հանրությանը' մի քանի անգամ կրկնելով. «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտությունը:
Նա դատավորի ուշադրությունը հրավիրեց, որ սա «լուրջ ազդանշան է»' նետած նիդերլանդների հասարակայնությանը և այն պետք է խստագույնս ուշադրության արժանանա:
Համաձայն նիդերլանդական օրենսգրքի նա պահանջեց տուգանք' 80-ժամյա հարկադիր աշխատանքի տեսքով և երկու տարվա մեջ երկշաբաթյա պայմանական ազատազրկում:


Հարգելի հայրենակիցներ ուղիղ հեռարձակմամբ' ֆեյսբուքում տեղադրել էինք նախնական կադրեր ' ՄԱՐՏԻ 3-ին Ալմելոյում  մեկնարկած դատավարությունից:

Դեռ անյցյալ տարի դեկտեմբերի 6-ին  սկսվել էր մի  դատավարություն, որտեղ   «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար պատասխան էր տալու  Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինը :
Մեր ուղիղ հեռարձակումը ընդհատվել էր դատավարության ամենասկզբում (Այն տեղադրված է մեր ֆեյսբուքյան էջում և կարող եք դիտել) Արգելքներն ու կաշկանդող իրավիճակը դժվարություններ հարուցեց աշխատելու ուղիղ եթերում ձեր ծառային, ով միառժամանակ աշխատեցնում էր նաև 2 տեսախցիկ: Ոստիկանության ներկայացուցիչը բացատրեց, որ այդ վայրում չի կարելի նկարահանել և ունեն ներքին կարգապահական օրենք, որին էլ ենթարկվեցինք և դադարեցրինք նկարահանումը:
  Այնուհետև մենք  այն շարունակեցինք ' սովորական ռեժիմով, մեզ հատկացված լիազորությունների շրջանակում:
Հիշեցնում ենք, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել  3 տարի առաջ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշարձանի բացման առիթով թուրք-ազերիների բողոքի ցույցի ժամանակ Իլհան Աշկինի դեմ, ով բարձրաձայնել է`«Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» ահասարսուռ արտահայտությունը:
Այս դատավարությանն  ավելի մանրամասը դեռ կանրադառնանք, իսկ հիմա ներկայացնում ենք մեղադրողի մոտ 35 րոպեանոց ելույթը:



Լուսանկարներում' (վերևի) ընթերցվում է դատական մեղադրանքը:
Իլան Աշկինը (ներքևի լուսանկարում' աջից) իր փաստաբան Պլասկինի հետ ' դատական նիստից հետո:


17121946_954729741324498_1415921254_o.jpg

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան ( FAON
Կայքէջ` www.faon.nl) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։

Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարեց, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ նրա տեսկետը չի փոխվել։

Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ։

Recent Posts from This Journal