?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ժանը Հոլանդիայում ճանաչվեց
մի քանի րոպեում


.
.

Ժան  Ղարիբյանի մասին այսօր բոլորն են խոսում:
 Նիդերլանդական մամուլն էլ  պահում է նրան  ուշադրության կենտրոնում ' սենցացիոն բացահայտումներ անելով նրա կենսագրությունից: 13 տարեկան է, որպես փախստական տեղափոխվել է Դևենտեր ' Սիրիայից:
Նրա' փախստականի կենսագրականում բավական սրտաճմլիկ պատմություններ են, բայց հետո պարզվում է, որ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Դրա մասին մենք չենք պատմի:
Ասենք, դա կարևոր էլ չէ...
Նա իր հմայիչ ու հոգեթոթով ձայնով գերել է  Նիդերլանդների  երաժշտական հասարակայնությանը: Հեռուստատեսային The Voice Kids -2017 շոուի ժյուրին ու երաժշտական  մասնագետները առավելագույնս են գնահատում նրա կարողությունները: Բառացիորեն անցյալ ամիս փախստականների ճամբարում բնակվող Ժան Ղարիբյանին ճանաչեց Հոլանդիան, նա արդեն աստղ է:
Նրա միայն youtube-ում տեղադրված տեսաերիզը դիտել է մոտ 1,4 միլիոն մարդ:
13-ամյա Ժանին այսօր ողջ Հոլանդիան է ճանաչում:
«Նիդերլանդական օրագիր»

Recent Posts from This Journal