?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Չեխիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
Այս մասին շտապ հաղորդագրություն է տարածել «ՕՐԵՐ» Եվրոպական ամսագրի կայքէջը:
 Այսպիսով տարեցտարի ավելանում են այն երկրների ու կազմակերպությունների ցանկը, ովքեր դատապարտում են դարասկզբի թուրքական ոճիրը:
.

Hak_ob.png


  Խրոնոլոգիական հերթականությամբ  «ՕՐԵՐ»
   Եվրոպական ամսագրի խմբագիր
Հակոբ Ասատրյանը մեզ հայտնել է
  ապրիլ 24, 25-ի դեպքերի զարգացման ընթացքը:


. Նախ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել պատմական նամակով։ 2017թ. ապրիլի  24-ին նա նամակ է ուղարկել Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին՝ հանձինս նրա, ցավակցելով չեխահայությանն ու ողջ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 102.րդ տարելիցի կապաակցությամբ։
Սա իրապես պատմական նամակ է չեխահայության համար, քանի որ Չեխիայի նախորդ նախագահներից եւ ոչ մեկը՝ ոչ Վացլավ Հավելը, ոչ Վացլավ Կլաուսը, ոչ միայն հրապարակավ չէին ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլեւ հայությանը նման նամակներ չէին ուղարկում։  Մեջբերում ենք նախագահ Զեմանի նամակն ամբողջությամբ։
Այնուհետև ապրիլ 25-ի ուշ երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձեւ է ընդունել, որում  ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Բանաձեւում գրված է. ,,Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի ցեղասպանությունը  եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու  մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում  եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով ,,։
Ըստ էության, առաջին անգամ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի  պատգամավորները հաստատել են ցեղասպանություն բառը։

poslanecka-snemovna123r4.jpg.       .snemovnachex.jpg
Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն (104 կողմով ) բանաձև ընդունեց, որով դատապարտում է «Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը»։ Բանաձևը քննարկման էր ներկայացրել սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ռոբին Բյոհնիշը, ով նաև չեխ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի նախագահն է։
Մեկնաբանելով քվեարկությունը ԹՈՓ 09 կուսակցության առաջնորդ, արտաքին հարաբերությունների խմբակցության ղեկավար, Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հայտարարել է, որ «Թուրքիայի նախագահն հիմա ձեռ ու ոտ կընկնի»։
Այս թեմայով այլ հոդվածներ «ՕՐԵՐ»  ամսագրում
Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Recent Posts from This Journal