?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդահայ  համայնքները ՝   մասնավորապես Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիան այս տարի ևս հրապարակայնորեն և մեծ մասսայականությամբ նշեց Հայոց Ցեղասպանության  102-ամյա տարելիցը: Մեծ Եղեռնի  զոհերի  ոգեկոչման  արարողություններին  միացան նաև գաղութի կրթօջախները:

Դրանցից  մեկը ՝  Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության և  «Վան» դպրոցի վերջերս կազմակերպած  գրական-գեղարվեստական հուշ-ցերեկույթն  էր:
«Միացյալ Հայերը Հոլանդիայում» միությունը իր առջև խնդիր դնելով  կրթա-մշակութային ծրագրերի իրականացումը ՝ մեծ  ուշադրություն է դարձնում ցեղասպանության խնդիրներին ու այդ  ուղղությամբ  տարվող կանխարգելիչ քայլերին: Բացի հոլանդահայ զանազան կառույցների հետ  ամեն տարի ապրիլի 24-ի միջոցառումների  մասնակցությունից, հիմնական շեշտը դնում է Թուրքիայի կողմից հայ ժողովրդի բռնազավթված մշակույթի ու նյութական արժեքների փաստերին: Այս ուղղությամբ կազմակերպչական ակտիվ աշխատանք է իրագործում «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության խորհրդական Գայանե Աբրահամյանը:
Գրական, գեղարվեստական հուշ-ցերեկույթը սկսվեց, երբ «Վան» դպրոցի
  աշակերտների մի խումբ՝  դուդուկի տխուր երաժշտության ուղեկցությամբ ու   խոնարհումի  սպիտակ մեխակներով տարբեր  կողմերով մոտենում են  իրենցիսկ ուժերով պատրաստած Հայոց Ցեղասպանության  հուշարձան-մակետին ու  խոնհարվում անմեղ  նախնիների  հիշատակին:
Ելույթներ են ունենում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Հոլանդիայի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Առեն Վրդ. Շահինյանն ու Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Այնուհետև  հնչեցին Վ. Դավթյանի, Հ. Շիրազի, Գ. Էմինի, Պ. Սևակի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, ելույթ ունեցան Ամստերդամի «Անի» պարի խումբը:
Միջոցառմանը մասնակցում էին  Նայմեխեն քաղաքի քրդական, աֆղանական  և այլ համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառմանը  մասնակցում էր և ելույթ ունեցավ ցեղասպանության մասին «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը' ազգությամբ թուրք լրագրող-դերասան  Սինան Ջանը:
 Վերջում ՝ ի հիշատակ 1,5 մլն զոհերի, մատուցվեց հայկական ավանդական ուտեստը' Հարիսան:
 «Նիդերլանդական օրագիրը»  միջոցառման հեռարձակումը միացրել էր իր էջին, որի շնորհիվ նրան մասնակից դարձան  ևս 7 հազարից ավելի  մարդ:

Recent Posts from This Journal