?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում  Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման (Dodenherdenking) օր է , իսկ 5-ը՝  Ազատագրման օր (Bevrijdingsdag )

.



Ծայր  առած  հոլանդական դիմադրության շարժմանն  աջակցել են ֆաշիստական Գերմանիայի հայկական լեգիոնում ծառայած  բազմաթիվ  հայ զինվորները: Խորհրդային բանակում ծառայող ՝  ռազմագերիներ դարձած շատ զինվորների, գերմանացիները համալրել են Հայկական  լեգիոնի գումարտակներ, որոնք տեղակայված են եղել Զելանդի և Հարավային Հոլանդիայի մարզերի թերակղզիներում:
Հոլանդիայում գտնված տարիներին' 1943-44թթ. հայերը շարունակ փորձել են կապեր հաստատել  տեղի դիմադրության շարժման ակտիվիստների հետ:  Գերմանացիները  շատերին բացահայտել են և գնդակահարել : Այդպիսի մի դեպք էլ եղել էր 1944թ դեկտեմբերի 9-ի չարաբաստիկ օրը, երբ գերմանացիները բացահայտեցին և Միդելհարնիս բնակավայրի մոտ գնդակահարեցին  Գերմանիայի հայկական լեգիոնի 7 հայ զինվորների, ովքեր անհաջող փախուստի փորձ են  կատարել:
Երախտապարտ հոլանդացիները նրանց  հիշատակին  հուշաքար են տեղադրել: Այն կոչվում է «յոթ հայերի հուշարձան»:
Մայիսի 4-ին՝ հենց այստեղ ՝ Միդելհարնիսիում,  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած,
հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած և Նացիստական Գերմանիայի կողմից գնդակահարված հայ զինվորների հուշարձանի մոտ  Հիշատակի օրվան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել WO2GO-ի՝ երկրորդ աշխարհամարտի պատմական  անցքերը ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Դենիս Նոթենբոմը, Հայ և Նիդերլանդացի հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ: Հիշատակի օրվա խորհրդի ու երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ իրենց անձնուրաց դրսևորած հայ զինվորների մասին խոսեցին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,  Խուրե-Օվերֆլակե համայնքապետարանի ավագ պաշոնյա Պիտեր Ֆելլերը,Աբովյան միության քարտուղար և FAON-ի «Ապրիլ 24 հանձնախմբի» (24 april Comité van FAON) անդամ Ինգե Դրոստը: Բոլոր ներկաները Նաև  ծաղկեպսակ զետեղեցին հուշարձանին:


Հետաքրքիր էր նաև զրույցը Հանս Կոստրի հետ, ով ծնվել է 1944թ. և ում հայրը հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած Մամիկոն Սաֆարի Մինասյանն է: Նա մորից իմացել է, որ հայրը հայ է և երկար փնտրտուքերից հետո Հայաստանում գտել է նրա ընտանիքը:
Աշխատանքներ են ընթանում պարզելու նաև հուշարձանի վրա  գրված 7 հայերի ինքնությունը: Հուշաքարին նշված է միայն նրանց անունները:


Մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում  Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման (Dodenherdenking) օր է , իսկ 5-ը՝  Ազատագրման օր (Bevrijdingsdag ): Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման  օրը հարգում են  2-րդ աշխարհամարտում և այլ  կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:
1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման  օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:
Նիդերլանդները ևս դիմակայեց ֆաշիստական Գերմանիայի արհավիրքները:
Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»:

Recent Posts from This Journal