?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2017թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

 «Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 - 29),

2.Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 2 - 29),

3.Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 - 15),

4.Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 - 15),

5.Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 - 15):

«Սփյուռք» ամառային դպրոց 2017» ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով: Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեք օրից (կամ 9 դասաժամից) ավելի բացակայություն: Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Ծրագրին՝ բացառությաբ  Հայոց լեզվի արագացված ուսուցման, կարող են մասնակցել միայն 16 տարեկանից բարձր սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառությամբ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներիՀՀՀ) կամ մշտական բնակություն չեն ունեցել ՀՀ-ում վերջին 10 տարվա մեջ: Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 2-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին կարող են անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը: Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերը ընդունվում են մինչև 2017 թ. հունիսի 2-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի`

www.dss.am

«Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել»մասը:

Հարգելի՛ հայրենակիցներ, այստեղ «Սփյուռք» ամառային դպրոցի մասին հավելյալ տեղեկատվություններ են: Շատ հետաքրքիր դասընթացներ են և կարծում եմ շատերիդ կհետաքրքրի: Մասնակցել ցանկցակողները կարող են գրանցվել առցանց (online): Ներքոնշյալ էլ. հղումներով կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասներին և գրանցվել:

Հայերեն (Արևմտահայերեն)
http://www.dss.am/amcl/About-us-About-program

Հայերեն (Արևելահայերեն)
http://www.dss.am/am/About-us-About-program

Անգլերեն (English)
http://www.dss.am/en/About-us-About-program

Ռուսերեն (Русский)
http://www.dss.am/ru/About-us-About-program


Կարեն Ավանեսյան
Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ

Մասնակցության  հետ կապված հարցեր ծագելու դեպքում կարող եք կապնվել  «Նիդերլանդական օրագրին», կամ դիմել Կարեն Ավանեսյանին:

Recent Posts from This Journal