?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ապրիլի 24-ին ՇԱՆԹԸ՝  Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, հայերեն կրկնօրինակմամբ եթեր հեռարձակեց Հոլանդական «Ֆարա» («VARA»)  հեռուստաընկերության թողարկած  «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը
(ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ֆիլմադարան)​


Եվ ահա ՇԱՆԹԸ՝   մեր բոլորի կողմից սիրված հայկական հեռուստաալիքը, որի հետ նաև «Նիդերլանդական օրագիրն» է համագործակցում, հաճելի անակնկալ  մատուցեց: Ապրիլի 24-ին՝  Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, հայերեն կրկնօրինակմամբ եթեր հեռարձակեց Հոլանդական «Ֆարա» («VARA»)  հեռուստաընկերության թողարկած  «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը: Մինչ հայերեն կրկնօրինակմամբ հնչելը՝ ՝ ֆիլմը ցուցադրվել էր Movies that Matter ( «Կարևորություն ունեցող ֆիլմեր») փառատոնի շրջանակներում, նաև  Նիդերլանդների հանրային հեռուստատեսության 2-րդ հեռուստաալիքով: Այնուհետև  ֆիլմը 2015 թվականի ամռանը արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվել է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնում: Ի դեպ Երևանում մեր թղթակիցը ռեպորտաժ էր պատրաստել և բացառիկ հարցազրույց վերցրել ֆիլի հերոսներից մեկի հետ:
Ֆիլմի հայերեն կրկնօրինակը՝  «Շանթի»  եթերում, հնարավորություն տվեց հայ հեռուստադիտողին Ցեղասպանության ցավոտ հարցը  դիտարկել  մեկ այլ տեսանկյունով:
Ներկայացնում ենք «Արյունակից եղբայրներ» ֆիլմի հայերեն կրկնօրինակը «Շանթի» եթերում


______________________________________

Հարցազրույց Սինան Ջանի հետ. (18-06-2015 /Երևան )

Նիդերլանդական օրագրի թղթակից. Ֆիլմի դիտումից հետո սպասու՞մ էիք այսպիսի արձագանքի հայաստանյան հանդիսատեսի կողմից:
Սինան Ջան. Այո՛, անշուշտ, քանի որ այն հեռարձակվել է նաև Նիդերլանդներում և ֆիլմի ավարտից հետո շատ հայերի եմ հանդիպել, ովքեր շնորհակալ էին և ուրախ, որ այսպիսի ֆիլմ է նկարահանվել: Այդ նույն ջերմությունն այստեղի մարդկանց մոտ եմ նկատում, և իսկապես տպավորված, շատ ուրախ եմ այսքան լավ ընդունելության արժանանալու համար:
Նիդելանդական օրագրի թղթակից.Ֆիլմի ընթացքում հանդիսատեսի համար պարզ է դառնում, թե ինչպիսի՞նն են ձեր զգացումները, անհանգստությունները: Ի՞նչ կասեք այժմ, երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվել են և հնարավորություն եք ունեցել էլ ավելի մեծ թվով հայերի հետ շփվելու:
Սինան Ջան. Մինչ այժմ ես շատ քիչ բան գիտեի, թե հայերի հետ ի՞նչ է կատարվել: Ես որոշակի պատմություն գիտեի, բայց ամբողջովին չէի տիրապետում: Ես նույնիսկ ոչ մի հայ ընկեր չունեի, իսկ այժմ շատ հայ ընկերներ ունեմ և 1 շատ լավ ընկեր՝ Արա Հալիջին: Կարող եմ ասել, որ մենք եղբայրներ ենք:
Այժմ շատ բան գիտեմ Հայաաստանի մասին և իմ երկրի պատմության մասին, որի մասին շատ բան չգիտեի:
Նիդերլանդական օրագրի թղթակից. Կարո՞ղ եք ասել, որ ֆիլմը հասավ իր նպատակին:
Սինան Ջան. Այո՛: Մովսես պապիկը 5 տարեկան է եղել, երբ ապրել է ցեղասպանությունը՝ աչքի առաջ տեսնելով ընտանիքի անդամների, հարազատների սպանությունը, և եթե ինքը կարողացել է ներել, ուրեմն յուրաքանչյուր հայ կարող է ներել: Մենք պետք է ընդունեք այն, ի՞նչ կատարվել է և ներողություն խնդրենք, իսկ հայերը պետք է կարողանան ներել, և պետք է ամեն ինչ անենք, որ պատմությունը չկրկնվի: Միասին և համատեղ պետք է անենք հնարավորինս ամեն բան:
Նիդերլանդական օրագրի թղթակից. Ինչպե՞ս են թուրքերը, ըստ Ձեզ, վերաբերում այս հարցին:
Սինան Ջան. Որոշ փոփոխություններ նկատվում են Թուրքիայում: Ժամանակին մարդկանց մեծամասնությունը մերժում էր ցեղասպանության գաղափարը, իսկ այժմ երիտասարդ սերունդը խոսում է այս թեմայով, հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարում՝ հասկանալու, թե ի՞նչ է կատարվել հայերի հետ և որտե՞ղ են հիմա  նրանք: Կարծում եմ, որ հայացքների շրջադարձը Հրանտ Դինքի սպանությունից հետո եղավ , որից հետո շատերը սկսեցին մտածել, թե ինչու՞ այս մարդուն  պիտի սպանեին:

Մարդկանց մի խումբ կա Թուրքիայում, որ կարծում է՝ պետք է ընդունել այն, ինչ կատարվել է, և անկաշկանդ են «ցեղասպանություն» բառը  օգտագործելիս:

Հարցազրույցը վարեց Էլեն Հարությունյանը

Posts from This Journal by “հղումներ.կապ.համագործակցություն” Tag