?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մայիսի 16-ի Google տեղեկատվական համակարգի մեր էջով հայտնել էինք, որ առանց բացատրության և պատճառի արգելափակվել էր livejournal-ի «Նիդերլանդական օրագրի» էջը:
Այնուհետև 2-3 օրվա որոշակի բանակցություններից հետո, մեզ հաջողվեց այն կրկին հասանելի դարձնել մեր ընթերցողին:

0_3467df.JPG
Տարիներ առաջ մեր այս նույն էջը գտնվում էր ռուսական Yandex տեղեկատվական համակարգում և բավական հանկարծակի Yandex-ը հայտնում է, որ  փակում է բլոգերային բնագավառի այս ծառայությունը, նաև հուսադրում է, որ իր բոլոր ընթերցողներին ուղորդելու է հենց LiveJournal (LJ): Մեծ դժվարությամբ և սեղմ ժամկետում մեզ հաջողվեց հարյուրավոր հոդվածներ, լուսանկարներ ու տեսաերիզներ տեղափոխել այդ էջից : Մինչև այն պահը, որ LiveJournal-ը տնօրինում էր ծրագրավորող Բրեդ Ֆիցեպատրիկը և պատկանում էր Six Apart (ԱՄՆ) ընկերությանը ամեն բան ավելի դյուրին էր,  կայքի հեղինակության վարկն էլ գնալով բարձրանում էր:
Արդեն նշել էինք, որ LiveJournal-ի («Живой Журнал», «ЖЖ» «LJ» ) ամբողջական փաթեթը ամերիկյան ընկերությունից գնել է ռուսական SUP Media ընկերությունը: Այդ գործնթացն սկսվել  է 2006 թվականից՝  աստիճանաբար:

Այժմ դառնանք «Կենդանի»  ամսագրում «Նիդերլանդական  օրագրի» էջի փակման և վերաբացման պատմությանը: Փակման այն պահից, երբ էջ մուտք անելուց տեսանք   «LJ»   թալիսման Ֆրենկ անունով այծիկին՝  սավանով ծածկված, հասկացանք, որ էջն արգելափակվել է ու մեր կողմից այսպիսի գրություն ուղարկվեց «LJ» միջադեպերը լուծող հանձնաժողովին.   «Ձեր կողմից  առանց որևէ ծանուցման ու նախազգուշացման անսպասելի արգելափակվել է մեր էջը: Սա թյուրիմացություն է: «Նիդերլանդական օրագիրը» տարածված է սոցկայքերով  և դժվար թե  հենց ձեզ մոտ խախտած  լինի  որևէ օրենք, ուստի  խնդրում ենք ձեր պարզաբանումը»:
 Պատասխան նամակը,  այնուհետև պատճառաբանությունը  չուշացավ: Պատասխանում նշվում է, որ մենք (Նիդ.օրագիրը) կատարում է  հոդվածների վերամիավորում, համակարգում ու կենտրոնացում ՝  նաև  այլ կայքերից,    ու նման գործունեություն Նիդ.օրագիրը կարող է իրագործել  մեկ  այլ կատեգորիայով՝  իրենց առաջարկած «պրոֆեսիոնալ» փաթեթով, որը  վճարովի  ծառայություն է և եթե համաձայնենք մուծել նախատեսված գումարը, ապա էջը կգործի:
11111111112222222222.JPG
Նման պահանջն արդարացված չէր այնքանով,  որ  նյութերի 80%-ից ավելին սեփական են ու հեղինակային են, ուստի այն համակարգելու և տարածելու բացառիկ  իրավունքն ունենք:  Լայն հնարավորություններ ունենալու փաթեթին դեմ չէինք: Համաձայն չէինք  էջը  փակելու նրանց   պատճառաբանությանը: Այդպես էլ շարադրեցինք մեր երկրորդ նամակը՝  ավելացնելով, որ եթե իրենք գտնում են, որ դրա համար պիտի վճարենք, ուրեմն դա կանենք հանուն «LJ»-ի աջակցության: Խոստովանենք, որ  այստեղ խնդիրն ավելի շատ մեր  արխիվային նյութերը կործանումից փրկելն էր և հակամարտությունից խուսափելը, ինչն էլ արեցինք, որից հետո մեր էջն անմիջապես բացվեց, ունենալով ավելի լայն հնարավորություններ:
Իհարկե նման առաջարկ «LJ»-ի ղեկավարությունը մեզ կարող էր  անել առանց ճնշում գործադրելու, նախօրոք, էջն առանց փակելու: Մենք չէինք սխալվել, երբ Նիդերլանդական օրագրի էջը «LJ»-ում  փակելու մասին հայտարարության մեջ, նշել էինք, որ  հենց  ռուսական  ղեկավարությունն է ստեղծել ողջ անախորժությունը: Դրա նախորդ փորձը Yandex-ում ունեինք:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հայտնենք, որ իրոք LiveJournal-ը լրագրողական առաջավոր և գրավիչ հարթակ է: Այն միավորում է աշխարհի բազմաթիվ առաջատար լրագրողների: Ռուսական 100 առաջատար կայքերից 80-ը ներկայացված են այստեղ: Գործում է 18 տարի, ընդգրկում է 1,2 միլիարդից ավելի հոդվածներ, ծառայությունը գործում է 242 երկրներում, մեկ րոպեում 5000 մարդ փնտրում է  իր պահանջած հոդվածը «LJ»-ում, ունի 10 մլն ավելի դիտողականություն:
Քիչ չեն նաև «LJ»-ում աղմկահարույց իրավիճակները, օրինակ Ադրբեջանին  «ցավ» պատճառած Լապշինի հոդվածներն այստեղ են հրապարակվել: Նազարբաևի կողմից անցանկալի անձ է համարվել  «LJ»-ում գրառումներ կատարած Ռախատ Ալիևը, ում հոդվածների պատճառով Ղազախստանի դատարանը արգելափակել էր LiveJournal-ի մուտքը այս երկիր:
 Բայց ինչ անում են վերջին տարիներին «LJ»-ի ռուսական տերերը, հարվածի տակ են դնում այս հեղինակավոր հարթակի բարի անունը: Հատկապես մի շարք առաջավոր լրագրողներին արգելափակելը, ապա նաև նրանց էջերը վաճառքի հանելը՝ մեղմ ասած, վայրեջքի ու հեղինակության  անկում են ապահովել:
ՈՒղիղ մեկ տարի առաջ՝  2016 թ մայիսի 26-ին, LiveJournal-ի ղեկավարությունը հայտնել է, որ  նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, այն դառնալու է ուշագրավ լրատվության դաշտ:

 Այժմ շատ բան է նորացվում LiveJournal-ում, այն հարմարեցվել է նյութերի արագ տարածման, սմարտֆոնների մատչելի դիտման համար, ունենալու է հատուկ  դիզայն, այն՝  ինչ այսօր չունեն լրատվական շատ կայքեր:  Կազմակերպիչներն իրենք են ասում, որ LiveJournal-ը  օգտագործողների  կողմից  ստեղծված պրոֆեսիոնալ կոլեկտիվ մեդիա հարթակ է:
Դա  իհարկե լավ է, բայց  սխալ է հանկարծակի ու անզգույշ քայլերով խաթարել ու սասանել  LiveJournal-ի    հեղինակությունը, մանավանդ երբ չկա դրա անհրաժեշտությունը և յուրաքանչյուր հարց կարելի է լուծել քաղաքակիրթ ճանապարհով:
Փաստ, որի ուշադրությանն ենք հրավիրում  LiveJournal-ի ղեկավարությանը:
Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»

Recent Posts from This Journal