?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանիսյանը «Նիդերլանդական օրագրին»  տեղեկացնում է, որ այս տարի նույնպես  ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է  «Արի տուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը մեկնարկելու է 2017թ. հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Մասնակիցները, ցանկության դեպքում, ծրագրի ընթացքում կարող են ապրել նաև իրենց բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տանը: Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրին մասնակցողների համար Սփյուռքի նախարարությունը կապահովի՝
1.      օդանավակայանում դիմավորումը և ճանապարհումը,
2.      կացարանով ապահովումը (մասնակիցները 9 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում և 4 օր ճամբարում)
3.      այցելություններ, շրջայցեր Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր, թանգարաններ,
4.      հայոց լեզվի դասընթացների կազմակերպում,
5.      ազգային երգի ու պարի դասընթացների կազմակերպում:
Ծրագրին մասնակցելն անվճար է. մասնակիցները միայն ապահովում են իրենց ճանապարհածախսը (ինքնաթիռի ուղևորատոմս):
Ծրագրին դիմելու հայտադիմումները և ավելի մանրամասն տեղեկությունները ներկայացված են կից (արևելահայերն, արևմտահայերեն, անգլերերն): Հայտադիումները կարելի է ներկայացնել էլ. փոստով:
Սիրով սպասում ենք երիտասարդներին Հայաստանում:
Ծրագրի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կապվել
Tel. 0037410 58 56 01 (608) հեռախոսահամարին, կամ գրել
E-mail. europedep@yahoo.fr էլեկտրոնային փոստին:
Կարող եք գրել նաև «Նիդերլանդական օրագրին»' սիրով կպատասխանենք

Recent Posts from This Journal