?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Վերջին անգամ խումբը Նիդերլանդներում ելույթ է ունեցել 2015 թվականին:
Միջազգային համբավ ու ճանաչում ունեցող System of A Down ռոք խումբը  բավականին հաջող ելույթ ունեցավ Նիդերլանդների landgraaf քաղաքում



Միջազգային համբավ ու ճանաչում ունեցող System of A Down ռոք խումբը  բավականին հաջող ելույթ ունեցավ Նիդերլանդների landgraaf քաղաքում՝  Pinkpop 2017 փառատոնի շրջանակներում: Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունն ակտիվորեն է լուսաբանում System of A Down  Խմբի  գործունեությունը: Նշվում է,  որ բոլոր անդամները ծագումով հայեր են:  Խումբը կազմավորվել է 1992 թվականին Լոս Անջելեսում:  Խմբի մեջ ընդգրկված են  ոկալիստ Սերժ Թանկյանը, Բաս կիթառիստ Շավարշ  Օդաջյանը, կիթառիստ  Դարոն Մալաքյանը  և  Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ) : Նիդերլանդական կայքերն  անրադարձ կատարելով երեկվա համերգին՝  այն փայլուն են գնահատել, նշել են, որ խմբի կատարումներից զգացվում  է  արևելյան, հայկական ոճը:  Խումբը նաև չի վախենում քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող թեմաները բեմից բարձրաձայնելուց, մասնավորապես օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության թեման:

Վերջին անգամ խումբը Նիդերլանդներում ելույթ է ունեցել 2015 թվականին: Այս տարվա System of A Down-ի Եվրոպական շրջագայությունները շարունակվելու են մինչև հուլիսի 5-ը: Նախատեսված է դեռ 17 համերգ՝  Ֆրանսիայում,Մեծ Բրիտանիայում,Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Բելգիայում, Ռուսաստանում:

Համերգների կայացման վայրի, օրվա և տոմսեր ձեռք բերելու համար  այցելեք.
http://www.bandsintown.com/SystemOfADown?came_from=198


Recent Posts from This Journal