?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիկոլայ Դավթյանին (Նիկոլա Դավիդյան)առաջին անգամ հանդիպեցինք Բելգիայում տեղի ունեցած «Ես հայ եմ, Yes I am» խորագրով փառատոնի շրջանակներում, ով նաև ելույթ ունեցավ այս գիտաժողովում և պատմեց մի փայլուն նախագծի մասին ' հայ մշակութային կենտրոնի կառուցման ծրագրի, որ կյանքի է կոչվելու արդեն գալիք տարի:
Նիկոլայ Դավիդյանը Կանաչների կուսակցության անդամ է և պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր թեկնածությունը առաջադրել' ցուցակում լինելով 3-րդ տեղը: Ընդհանուր առմամբ Բելգիայում հայազգի ևս 5 մասնակիցներ կան, ովքեր մասնակցելու են ընտրապայքարին:
Երիտասարդ համակրելի այս երիտասարդի մասին փառատոնին օրը դրվատանքով խոսեց Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը,ով նշեց այն հաճելի երևույթը, որ մեր հայրենակիցը փութաջանորեն, անհավանական կարճ ժամանակահատվածում հասցրել է տիրապետել մայրենի հայոց լեզվին:Նիդերլանդական օրագիրը» Նիկոլային և իրենց թեկնածություն առաջադրած մեր մյուս հայրենակիցներին ցանկանում է հաջողություններ ու հաղթական բարձրունք, իսկ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներին էլ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցելու ընտրություններին մեր թեկնածուների օգտին քվեարկելու համար: