?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան կենտրոնացել է  հուլիսի 4-ի՝ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղում կատարվածին: Ակնհայտ է, որ ադրբեջանական  կողմի սադրած միջադեպի արդյունքում է երեխա   զոհվել։  Իրենցիսկ քաղաքացիական բնակչությանը՝  որպես կենդանի վահան օգտագործող գազանը, այսօր փորձում է մարդասեր ու գթասիրտ երևալ :  Առանց այն էլ մամուլում աղմուկ հանած այս դեպքին  չէինք անրադառնա, եթե ադրբեջանական քարոզչամեքենան հնարավոր ու անհնարին միջոցներով ճիգեր չգործադրեր հայկական կողմին դահճի կարգավիճակում, իրենց էլ՝  անմեղ  զոհի վիճակում  ներկայացնելու : Զոհված երեխան դարձրել է քավության նոխազ ու քաղաքական կեղտոտ նկրտումների միջոց՝  ադրբեջանական երեսպաշտությունը քողարկելու  համար:Երեխայի երեսը հատուկ ներկվել է կարմիրով  (հատուկ, քանի, որ առաջին օրը հրապարակված լուսանկարներում նման բան չկար), որպեսզի այս լուսանկարներով  մի քանի  ադրբեջանցիներ կանգնեն   տարբեր դեսպանատների առջև: Նմանօրինակ մի լուսանկարով Հայաստանի ագրեսիան դատապարտող կոչով ստորագրահավաք է կազմակերպել  Նիդերլանդներում գործող ադրբեջանական AzNed.nl ոչ այնքան  հայտնի ֆեյսբուքյան կայքը:
  Այս թեմայով իրենց համար յուրաքանչյուր բարենպաստ հոդված տարածում են կայծակնային արագությամբ՝  անգամ այդ նյութերը ի թիվս դրսի ու  ներսի ադրբեջանական կառույցների, մեզ են հղում կատարել  (Ներքևի լուսանկարում):
Որ շատ ադրբեջանցիներ են «Նիդերլանդական օրագրի»,  էջը դիտում ՝  գաղտնիք չէ: Ըստ հերթականության՝  մեր էջը ամենից շատ  կարդում են՝  Հայաստանի, այնուհետև Նիդերլանդների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի քաղաքացիները ՝ թվով 5-րդը: Հետևաբար՝ ասելիք ունենք  հղումներ անող ու մեր էջերը դիտող  ադրբեջանցիներին:
Բնակավայրերը թիրախ դարձնող ադրբեջանական իշխանությունների քայլերը,  մարդասեր ու գութ երևալու  նրանց մորմոքը՝   մոլորեցնում են թե՛ միջազգային հանրությանը, և թե սեփական ժողովրդին: Իսկ թե ի՞նչ ակունքներ ունեն ադրբեջանցի մարդատյացների հրեշագործությունները՝   թող հիշեն  Սաֆարովին, Թալիշում սպանված ու անդամահատված թոշակառու ծերերին, գլխատված  հայ զինվորներին, Մարտունիում 2016 թվականի Ապրիլի երկուսին զոհված 12 ամյա Վաղարշակ Գրիգորյանին և մյուս վիրավոր երեխաներին, զոհված 18-20 տարեկան երիտասարդ տղաներին:
Ադրբեջանական իշխանությունների լարած թակարդով, զոհված երեխայի հաշվին շահեկան վիճակում հայտնվելը՝  կեղտոտ քաղաքական քայլ է, դեպքը  աշխարհով մեկ,   տարածելուց և անգամ մեզ հղում  կատարելուց առաջ  արժե խորամուխ լինել պատճառահետևանքային կապին ու մի փոքր էլ հիշողություն ունենալ : Ի վերջո բոլոր հայ-ադրբեջանական պատերազմները սանձահարել է  ադրբեջանական  կողմը, վերջինը ՝   անցյալ տարվա ապրիլին:

Hay Azian


Recent Posts from This Journal