?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ողջունել է գաղափարը և սատարել «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրին (Թարմացվող)

Աշխարհի 6 երկրներից ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկած «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրը, որը Եվրամիության կողմից ֆինանսավորվել և իրականացվում է «BRIGHT FUTURE» հոլանդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից, միջմշակութային նախաձեռնություն է:

Նախագծի շրջանակներում նախատեսվածից ավել միջոցառումներ իրականացնելու նպատակով իր ակտիվ և գործուն աջակցությունը ցուցաբերեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:Անձամբ' Գագիկ Ծառուկյանը մասնակցեց երիտասարդների հետ հանդիպմանը, ոգևորեց և խրախուսեց նրանց ձեռնարկը: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գագիկ Ծառուկյանի հետ երիտասարդության ունեցած հանդիպումից:
«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:



.

  .

Recent Posts from This Journal