?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սա նման է նրան, որ փոքրիկին ուժով տուն բերեն, թակեն հետույքին ու նորից դուրս հրավիրեն: Ասա ա'յ քյոփողլի, քեզ ո՞վ էր ասում Լապշինին Բելառուսից բերման ենթարկեիր , ձերբակալեիր, որ հիմա էլ ներման ես արժանացրել: Նման բան միայն Ադրբեջան պետությունից է սպասելի: Ալիև խանը փորձեց Արցախ այցելողներին օրենքից դուրս դնել, հաջողվե՞ց դա նրան:
Ահա թե ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ArmLife.am-ի հետ զրույցում ինչպես է մեկնաբանել Ալիևի այդ քայլը.


.
Լապշինի ձերբակալությամբ, Ալիևը փորձեց վախի մթնոլորտ տարածել, բայց չստացվեց, քանի որ այսօր էլ մարդիկ այցելում են Արցախ.«Ադրբեջանը փորձեց այնպիսի քաղաքականություն վարել, որ վախի մթնոլորտ տարածի մարդկանց Արցախ այցելելով: Դա իր մոտ չհաջողվեց: Այնուամենայնիվ, քանի որ այդքանը նախաձեռնել էր՝ ստիպված Լապշինին պահում էր, որն ավելի շատ իրեն պրոբլեմներ էր բերում, որովհետև և՛ մարդու իրավունքների գրասենյակներից,  և՛ տարբեր միջազգային կառույցներից ստանում էր բողոքներ, նամակներ և դրանով իր իմիջին էր հարվածում: Հիմա փորձում է մի քիչ դրական քայլեր անի, որ ինքն, այնուամենայնիվ, պուպուշիկ է, մարդասեր է, մարդկանց ներում շնորհել գիտի և այլը: Դրանով փորձում է մեղմացնել դաշտը, որ Ադրբեջանի հանդեպ միջազգային մամուլում ինչ-որ դրական տեղեկություններ դուրս գան» ,- նշեց նա:
Թևան Պողոսյանի կարծիքով՝  Ադրբեջանի քաղաքականությունը պարտված է այնքանով, որ փորձում էր Լապշինով վախի մթնոլորտ տարածել: