?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

ORER Armenian European Magazine
Չեխիայից Կարինա Մովսեսյանը շահել է Եվրամիության Լավագույն երիտասարդ գիտնական մրցանակը

Չեխական Կարլովի Վարիից 18-ամյա հայկական ծագումով Կարինա Մովսեսյանը դարձել է Էստոնիայում անցկացվող Եվրամիության Լավագույն Երիտասարդ գիտնական,, 29-րդ միջազգային մրցույթի հաղթող՝ կենսաքիմիայի բնագավառում կատարած աշխատանքի համար։ Մասնավորապես նրան հետաքրքրել է RAD51 սպիտակուցի մուտացիան։ Նա բացահայտել է այն մեխանիզմը, որը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը եւ զարգացմանը: 120 մասնակիցներից լավագույնը ճանաչվել է Կարինան։

Իբրեւ պարգեւատրում նա կարող է միջազգային հեղինակավոր հետազոտական հիմնարկներում պրակտիկա անցնել, կամ մասնակցել Նոբելյան մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ կստանա 3500-ից մինչեւ 7000 եվրո պարգեւ։

Կարինան թեեւ դեռեւս սովորում է Կարլովի Վարիի թիվ 1 գիմնազիայում, սակայն իր համար ուսման հատուկ գրաֆիկ է սահմանվել, եւ այժմ նա զուգահեռաբար ուսանում է եւ հետազոտություններ է կատարում Բռնոյի Մասարիկի անվան համալսարանում։ Այս մասին երիտասարդ գիտնականը հայտնեց չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ սա Կարինայի առաջին մրցանակը չէ։ Նախկինում Միացյալ Նահանգներում նա արդեն արժանացել էր կենսաբանության հեղինակավոր Intel ISEF մրցույթի գլխավոր մրցանակին, որը տրվում է մինչեւ 21 տարեկան երիտասարդ գիտնականներին։

Իսկ դեռեւս 17 տարեկանում նա ,,Կյանքը եւ առողջությունն,, անվանակարգում ստացել է ,,Չեխական գլուխ,, մրցանակը։ Տես նաեւ՝ orer.eu/hy/

Նշենք, որ մի այլ չեխ ուսանող՝ 18 ամյա լեքսանդր Յանկովը Էստոնիայում արժանացել է „Swiss international talent forum“ մրցանակին՝ մաթեմատիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։

ՕՐԵՐ

Posted by Hay Azian on 30 сен 2017, 19:26