?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Սովորելն օգտակար է
ՏՈՒԳԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻՆ ԼԻՆԻ...ԶԵՐԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻՑ

Նիդերլանդներում բավական բարձր են ավտոճանապարհային տուգանքները: Կարելի է ասել' Եվրոպայում ամենաբարձրերից մեկը: Այսպես, բավական է արագությունը գերազանցես ժմ.30կմ և 420 Եվրո տուգանքը պատրաստ է, կամ առանց ամրագոտիով երթևեկելը՝ 120 Եվրո: Նույնքան էլ չնախատեսված տեղում կանգնելը: Եթե մեր շատ սիրելի հայրենակիցները պնդեն, որ սա համապատասխանում է այստեղ բնակվող մարդկանց աշխատավարձի չափսին, ապա կարող եմ հանրորեն դա հերքել փաստերով: Նվազագույն աշխատավարձը, որը նաև մարդկանց ամենատարածված աշխատավճարն է, կազմում է 1400 ևրո, որից պարտադիր կոմունալ մուծումներ են կատարվում' 600-ը տան վարձն է, 200 ևրո հոսանքը, գազը և ջուրը, 150 բժշկական ապահովագրությունը, 100-ը մեքենայի գույքահարկն ու ապահովագրությունը, 60-ը հեռախոս, ինտերնետային կապ ու էլի պարտադիր նման ծախսեր... "Տակը" մնում է սննդի ու հագուստի համար 200-300 ևրո: Հիմա դատեցեք մեքենայի համար նման տուգանքները շատ են, թե՞ քիչ...Սա մտածելու և մտորելու այլ հարց է, բայց մի բան հաստատ է: Այստեղ ՝ Նիդերլանդներում, ճանապարհային երթևեկության խախտումները փաստացի ֆիքսվում են: Չե'ս ուզում վճարել ՝ խախտում մի արա : Ավտոտեսուչները փայտիկով հատուկ դեպքերում են կանգնեցնում. օրինակ՝ ալկոհոլային թեստի ժամանակ, կամ անձնագիր ու այլ փաստաթղթեր ստուգելիս: Մնացած բոլոր դեպքերում ոստիկանը մեքենայով հետևից , կամ առջևից հատուկ ազդանշաններով կանգնեցնում է խախտում կատարած մեքենային:
Անհարկի կասկածանքի դեպքում, ինչպես տեսնում ենք ՄԵՍՐՈՊ ՄԻՆԱՍՅԱՆԻ Երևանի կենտրոնում նկարահանած այս տեսաերիզից, ոստիկանը չի կանգնեցնի մեքենան: Ասենք ավելին, օրինակ՝ (հատկապես Բելգիայում), երբ ոստիկնը նկատում է, որ, ասենք քաղաքում խախտում կատարած վարորդը ծանոթ չէ տեղանքին (սխալ շրջադարձ, փակ փողոց, ոչ երթևեկելի գոտի և այլն) բարեհամբյուր օգնում է վարորդին դուրս գալո "տհաճ" իրավիճակից:
Մեկ անգամ ևս դիտելով Մեսրոպ Մինասյանի մեզ տրամադրած Երևանի կենտրոնում նկարահանած այս տեսաերիզը, ամբողջովին համոզվում ես, որ ավտոտեսուչներն իրոք դժվար տեսնեին աջ թեքվող տեսադաշտն իրենց համար գրեթե փակ մեքենայից ներս ՝ ամրագոտի ամրացված չլինելը...Թեև առկա այլ պատճառներ էլ կան տեսանյութում:
Կասենք ավելին, հենց ավտոտեսուչների նմանն քանակի առկայությունն է վտահգավոր քաղաքի կենտրոնում անխափան երթևեկության համար: Նիդերլանդների ու Բելգիայի քաղաքներում ոստիկանները խմբերով չեն հավաքվում, նրանց փայտիկով կարելի է տեսնել երթևեկությունը կարգավորելիս և ոչ թե մեքենա կանգնեցնելիս...
Կարծում ենք հետևություններ պետք է արվեն արմատական փոփոխություններ կատարելու համար: Ամեն դեպքում տուգանքը՝ տուգանք, այն պետք է տեղին լինի...Զերծ կոռուպցիոն ռիսկերից:

Posted by Hay Azian on 4 окт 2017, 19:36