?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Սովորելն օգտակար է
ԱՆԴՐԱԴԱՐՁ-ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Մեսրոպ Մինասյանի պետավտոտեսուչների գործունեության վերաբերյալ (դեռ 2 տարվա վաղեմության) տրամադրած տեսաերիզը մեկ օր էլ չկա հրապարակել ենք: Այս կարճ ժամանակում այն լայն արձագանք ունեցավ: Հասարակայնության շրջանում մեծ հետաքրքրություն առաջ բերեց, բարձրացված կարծիքներն էլ իրերամերժ են: Մեկ օրվա մեջ այն դիտել են 25.000-ից ավել մարդ: 600 մարդ իրենց վերաբերմունքն են արտահայտել, որի կեսը նյութն հղում է արել իր էջ: Բազմազան են արտահայտված կարծիքները, որոնց վրա էլ ցանկանում ենք կենտրոնանալ: Մի մասը մեղադրում է վարորդի պահվածքը, մի այլ մասը պետավտոտեսչության աշխատակիցների: Մեր կարծիքը միանշանակ է՝ ձևավորել հանդուրժող հասարակություն, հարգել օրենքը , սովորել օգտակարը, արմատախիլ անել կոռուպցիա ծնող երևույթները, ունենալ արժանապատիվ երկիր:
Մասնավորապես օգտատեր Геим Рушанян-ը հետևյալ կարծիքն է հայտնել (մեջբերում ենք).
- Երբ վարորդն իրավացի է, իսկ տեսուչը սխալ՝ միանգամայն արդարացված է տեսուչին "շշպռելը": Բերված տեսանյությում միանգամայն նկատելի է, որ վարորդը ամրագոտի չէր գցել, իսկ կանգնած տեսուչներն հենց իրեն էին կանգնեցրել, իսկ նա չենթարկվեց տեսուչի պահանջին: Այլ բան է՝ տեսուչն իրավունք ունե՞ր կանգնեցնելու, թե՞ ոչ: այդ խնդիրը հենց տեղում պիտի լուծվեր, սակայն վարորդը հրաժարվեց ենթարկվել տեսուչի պահանջին, որը արդեն անթույլատրելի է:
Նկատեք, որ հետապնդող տեսուչն այլ խախտումի մասին ձայն չհանեց, միայն ամրագոտու մասին էր ակնարկում, ինչը գալիս է վկայելու, որ տեսուչները լավ էլ տեսել են, որ վարորդն ամրագոտի չի կապել:
Մի խոսքով տեսուչներն իրավացի էին:
Այս դրվագը խնդրեցինք մեկնաբանել իրեն՝ տեսաերիզի հեղինակ-վարորդ Մեսրոպ Մինասյանին: Ահա թե նա ինչպես մեկնաբանեց.
-Ավտոտեսուչներն ինձ բազմիցս են անհիմն կանգնեցրել և տուգանել: Այդպես վարվում են նաև մյուսների հետ, նորություն չէ:
Ստույգ անցած տեսանյութում իրոք ամրագոտին ամրացված չի եղել: Այստեղ իմ դժգոհությունը նրանում է, որ ինձ կանգնեցրել է տեսուչ, որ իրեն ասել են որ ես ամրակապված չեմ եղել: Տվյալ դեպքում արձանագրություն կազմողը ինքը պետք է տեսներ և ապացույց ունենար.
Ասեմ ավելի. նրանք ուղղակի առանց ուշադիր նայելու բոլորին են դա ասում:
Հիմա, որպես իմ կարծիքի հիմնավորում, ձեզ եմ տրամադրում 2-րդ տեսանյութը, որտեղ ամեն բան տրամաբանորեն հակառակ է ու պարզից էլ պարզ է:
Իմ նպատակը ոչ թե ոստիկանների հետ տարաձայնությունների մեջ մտնելն է, այլ մեր երկրում օրենքի գերակայության հարգանքի սերմանումը:
Շնորհակալ եմ ոստիկանության ղեկավարությանը, որ այս դեպքի համար, անհերքելի փաստերի ներքո ձեռնարկեց համապատասխան միջոցներ:
Ի վերջո մեր պետավտոտեսուչները ճիշտ աշխատել պետք է սովորեն:

Posted by Hay Azian on 5 окт 2017, 20:25