?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներ ունեցավ Նիդերլանդների Հաագա և Մաստրիխտ քաղաքներում:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

d22221722_10209829238315638_5880077407894055648_n.jpg

d22195637_1994247594152762_7597996049095256435_n.jpgԻնչպես արդեն հայտնել էինք հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում,  ապա և հաջորդ օրը ՝  հոկտեմբերի 6-ին Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի առիթով, Կոմիտասի անվան լարային
քառյակը համերգներ ունեցավ: Այն նվիրված էր նաև Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակին:

  ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և Մաստրիխտի հայ համայնքի կազմակերպած համերգին ներկա էին Նիդերլանդների թագավորությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ,լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Մինչ համերգի կայանալը նիդերլանդական մամուլն արդեն բարձր էր գնահատել խմբին, ներկայացրել էր հանրահայտ ու եզակի այս նվագարանի պատմությունն ու գործունեությունը:



.
d22309016_10209829202914753_3645889162416121235_n (2).jpg
.
d22196156_1994247590819429_9201533131898396887_n.jpg
.