?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

GRIGOR NAREKATSI FOUNDATION · AMSTERDAM

Ստեղծվել է  Գրիգոր Նարեկացի» կրթական, մշակութային և գիտական հիմնադրամ

Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի կայք էջը տեղեկացնում է, որ դպրոցի բազայի վրա ստեղծվում  է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կրթական, մշակութային և գիտական հիմնադրամը: Հիմնադրամի ստեղծման մասին  որոշում է կայացվել  ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ վարչության հրավիրած առաջին ժողովում։
Հիմնադրմանի ստեղծման անհրաժեշտության հարցը բազմիցս է քննարկվել  Ամստերդամի հայ համայնքի անդամների հետ, ինչպես նաև հունիսին՝ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի տարեվերջյան ծնողական ժողովի ընթացքում։
 « Այս քայլով մենք չենք սահմանափակվի միայն դպրոցական առօրյայով, և մեր ծավալած բոլոր նախաձեռնությունների համար կստեղծենք անհրաժեշտ իրավական հիմք, Նախաձեռնություններ, որոնք հաջողությամբ իրականացրել ենք նախորդ տարիների ընթացքում, և որոնց հստակ նախագծերն ունենք հաջորդ տարիների համար ևս»:-Այս մասին կարդում ենք կայք էջում: Այնուհետև հայտնվում է, որ
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը շարունակելու է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հետ իր սերտ համագործակցությունը, որի հիմքերը դրվել են դպրոցի հիմնադրման հենց սկզբից։ Ամեն ոք հնարավորություն կունենա ծանոթանալ հիմնադրամի տպագրված օրենսդրությանը հիմնադրամի օրինական գրանցումից հետո։ Կիրակնօրյա դպրոցը հանդիսանում է հիմնադրամի հիմքն ու անբաժանելի մասը։

Հետևյալ անձիք կազմում են հիմնադրամի վարչությունը՝
Խորհրդի նախագահ՝ Վահան Ավագյան՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի վարչության նախագահ:
Գործարար, ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատի պատասխանատու Նիդերլանդներում:
Էլիզա Ակոպովա՝ Քարտուղար (Advocaat Abma Schreurs Advocaten & Notarissen ընկերության իրավաբան):
Ժակլին Քուրան՝ գանձապահ  (գործարար):
Տեր Տարոն Թադևոսյան՝ Ամստերդամի Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ:
Թեո Մաարթըն վան Լինտ՝ հայագիտության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ինստիտուտում:
Վահան Տեր-Ղևոնդյան՝ Մատենադարան՝ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, Երևան:
Էդդի Ռեյֆհաուս՝ Ամստերդամի Oude Kerk-ի էմերիտուս քահանա:
Փաուլ Առաքելյան՝ P5Com ընկերության գործադիր կառավարիչ:
Տիգրան Միգդեսյան՝ «Ամստերդամի Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցի» հիմնադրամի վարչության նախագահ, գործարար:
Սիրուն Հայկազ՝ Arma Leder, գործարար:
Բաբկեն Մինասյան՝ գործարար:
Վիկտորյա Անանյան՝ պրիմա-բալերինա, “Les Ballets de Monte Carlo”:
Աստված մեզ պահապան։

Հարգանքներով՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչություն