?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

11/2012

Հաագայից մինչև Երևան


Հայաստան գնալու օրը Նիդերլանդների 12 մարզերից մեկից,որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում և անվանվում է Զելանդ, բառացիորեն ընկղմված է Հյուսիսային ծովի ջրերի մեջ , նախ պետք էր կտրել 200 կմ 'հասնելու Հաագա, Հայաստանի դեսպանատուն, մուտքի վիզաները վերցնելու, ապա հետընթաց կատարել կրկին դեպի հարավ' Բրյուսել, Զավենթեմի միջազգային օդանավակայան Պրահայով Երևան մեկնելու համար:Այդքան ճանապարհ չհաղթահարելու համար,իհարկե կարելի էր նաև մուտքի արտոնագիր ստանալ հենց Երևան հասնելուն պես' օդանավակայանում,բայց տարանցիկ չվերթը' Պրահայով,նաև կապված ուղեբեռների հետ, ավելորրդ ստուգումների ու ձգձգումների առիթ կարող էին հանդիսանալ, մանավանդ այդպիսի դեպքեր եղել են Չեխիայում, երբ պատճառաբանել են, որ փաստաթղթում չկա Հայաստան գնալու վիզա: Դե արի ու չեխերին բացատրի, թե դա հնարավոր է անել Երևանում: Ավիաընկերություններն իրենք են պատասխանատվության ենթարկվում չնախատեսված ուղևոր տեղափոխելու համար, ուստի մեղադրել նրանց ավելորդ զգուշության մեջ չի կարելի,մանավանդ,որ չգիտեն թե կոնկրետ որ երկրի օդանավակայաններում և ովքեր կարող են երկրի մուտքի արտոնագրեր ստանալ: Հենց Վիզաների դյուրացման հարցն արդիական թեմա է և կարծես թե դրական լուծում է ստանում: Նախորդ օրը' հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիր, ըստ որի 2013 թականին հին աշխարհամասի բնակիչներին հարկ չի լինի դեսպանատներից մուտքի վիզաներ ստանալ:Առանց վիզա ևրոպացիներին իրենց երկիր առաջինն արտոնել է' ՈՒկրաինան,որից հետո Մոլդովան, ապա Վրաստանը, հիմա էլ 'պատրաստվում է Հայաստանը: Օրենքն ուժի մեջ կմտնի խորհրդարանների վավերացումներից հետո, դյուրացված արտոնություններից կօգտվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար,Շենգենյան մուտքի արտոնագիրը կարժենա 35 եվրո,անվճար ' մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Ըստ մեզ, արդարության տեսանկյունից թեև սա հավասարազոր չէ Հայաստանի քաղաքացիների հանդեպ,այնուհանդերձ էլի լավ հնարավորություն է մեր հայրենակիցներին Եվրոպա այցելելու համար:

                                       

                                                     Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի

                                                      Հանրապետության արտակարգ և   լիազոր դեսպան

                                                      Նորին Գերազանցություն Ձյունիկ Աղաջանյանը Հայաստանի

                                                       անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ:

Oգնություն հայ մանուկներին Dear Angel նիդերլանդական կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանին, ով շատ սիրում է երեխաներին և առատ ձեռքերով է մեկնում նրանց մոտ ' ընդունեց ու իր օգտակար խորհուրդներով քաջալերեց Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Նա մեծածավալ ու ջանադիր աշխատանքով հետամուտ է լինում հայ համայնքն ամրակուռ ու միասնական դարձնելուն:Նիդերլանդներում ապրող բոլոր հայերն են սիրում դեսպանին և ամենադրական կարծիքն արտահայտում նրա գործունեության մասին: Ի դեպ բացառիկ,նաև հազվագյուտ երևույթ , երբ դեսպանին բոլորն են ճանաչում և այդչափ ժողովրդական մոտեցում ցուցաբերում: Օրերս Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը դեսպանի և տեղի հայերի աջակցությամբ մեկի փոխարեն միանգամից 2 ֆիլմ է թողարկել Ամստերդամի մասին,Ֆիլմաշարի ստեղծագործական խումբը լրացուցիչ մեկ առանձին ֆիլմ էլ նկարահանել է տեղի հայ համայնքի գործունեության մասին:Ֆիլմաշարի հեղինակներն իրենք են խոստովանել , որ սա իրենց 10 տարվա առաջվա տեսած երկիրը չէ;Այսօր ամենուր է Նիդելանդների հայ համայնքի թարմ շունչը:Դա ի շնորհիվ նաև դեսպանի: Ֆիլմն ունենալու է »Հայկական Նիդերլանդներ» խորհրդանշական վերնագիրը:



Երևան մեկնելու համար ամեն դեպքում կուզեինք օգտվել հայկական ավիափոխադրող ընկերությունից: Նախ դա կլիներ ուղիղ չվերթ' ինչպիսին Ամստերդամից ամիսներ առաջ իրականացնում էր«Արմավիան», հետո էլ ճանապարհածախսը կներգրավեր հայրենական բյուդջե, որն էլի ինչ-որ բան է անկում ապրած Հայաստանի էկոնոմիկայի համար: Դժբախտաբար անորոշ է հայկական «Արմավիայի» ճակատագիրը,որը դժվար օրեր է ապրում, ուստի ընտրեցինք այլընտրանքային տարբերակ' «չեխական ավիաուղիները», որն ամուր հաստատվել է Հայաստանում և իր գրասենյակն ունի Երևան քաղաքում:Սպասարկումն էլ վատը չէ, թեև անցյալ տարի այդպես էլ չփոխհատուցվեց իրենց իսկ կողմից վնասած մեր ճամպրուկը' չնայաց գոնե վերանորոգման խոստումներ տվել էին:Ինչևէ: Ինքնաթիռը Ռումինիայի օդային տարածքով երկայնությամբ հատեց Սև ծովը մտավ Թուրքիա և մեկ ժամ էլ չանցած բարեհաջող վայրեջք կատարեց Ամենայն Հայոց մայրաքաղաքում:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ