?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ամստերդամ քաղաքում ավարտվեց Մանկական «Եվրատեսիլ-2012»-ը:

Այս տարի Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպված մրցույթում մասնակցում էր 12 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Բելգիան, Բելառուսը, Իսրայելը, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:

«Մանկական Եվրատեսիլի երգեր» առաջին մրցույթը տեղի է ունեցել Կոպենհագենում (Դանիա)` 2003թ., և անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերել Եվրոպայում:

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը փայլուն կերպով ներկայացրեց Compass band խումբը Sweetie baby երգով:

Շնորհակալություն բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր  պատրաստ պահած բջիջայինները քվեարկել են Հայաստանի օգտին:

Քիչ առաջ ավարտված թվով 10-րդ Մանկական «Եվրատեսիլ-2012» մրցույթում հաղթող ճանաչվեց ՈՒկրաինան, երկրորդը' վրացիներն էին: Compass band խումբը, որը ներկայացնում էր Հայաստանը քվեարկությունների արդյունքում ճանաչվեց երրորդը:Ադրբեջանը, որն առաջին անգամ էր մասնակցում երգի փառատոնին ցածր միավորներ ստացավ թե ժուրիից և թե SMS քվեարկությունից 'գրավելով նախավերջին 11-րդ տեղը:Վերջին տեղը գրաված ալբանացիների հետ նրանք փոխանակել էին ամենաբարձր միավորները:

Նիդերլանդների հայության հեռախոսային ակտիվ քվեարկության շնորհիվ մեր տղաներն ստացան 10 միավոր:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-պրոմո տուրերի շրջանակերում Անաստասիա Պետրիկի առաջին համերգը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում` Արցախի անկախության տոնի առթիվ: «Նաստյան ոչ միայն  լավ համերգ ունեցավ Արցախում, այլեւ Արցախի բարբառով երգ կատարեց»,- պատմեց երգչուհու մայրը` ընդգծելով, որ հրավեր ստանալու դեպքում մեծ սիրով նորից կայցելեն Արցախ եւ Հայաստան` համերգներ տալու: Սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել այն նկարները, որտեղ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի  այս տարվա հաղթողը լայն ժպիտով ծածանում է Արցախի դրոշը: